Պուտինը գազի գնի հետ կապված պատասխանել է Նիկոլ Փաշինյանին և Ալեքսանդր Լուկաշենկոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Բոլորը

ԵՏՄ-ում ինտեգրման ներկա մակարդակի պայմաններում գազի տարանցման միասնական սակագին չի կարող ներդրվել: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված նիստում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչ վերաբերում է գազի մատակարարման և տարանցման ծառայությունների համար միասնական սակագնի մասին մեր հայ և բելառուս ընկերների առաջարկին, ապա մենք կարծում ենեք, որ միասնական սակագին կարող է լինել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով: Ինտեգրման նման խորը մակարդակի ԵՏՄ-ում առայժմ չենք հասել»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է, որ առայժմ գազի սակագները պետք է ձևավորվեն՝ ելնելով շուկայական կոնյուկտուրայից, հաշվի առնելով մատակարարների ծախսերն ու ներդրումները: Պուտինը պնդմամբ՝ սա սովորական համաշխարհային պրակտիկա է:

Պուտինը կարծում է նաև, որ ԵՏՄ-ում գազի շոիկայում սակագների ձևավորման հարցերը կարող են քննարկվել ավելի ուշ՝ փորձագիտական մակարդակով:

«Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումներն անփոփոխ մնան, ապա, հավանաբար, տրամաբանական կլիներ գազին վերաբերող կետն ընդհանրապես բացառել մինչև 2025թ. ԵՏՄ զարգացման Ռազմավարության նախագծից՝ այն այսօր հավանության արժանացնելու համար: Իսկ գազի գնագոյացման հարցում մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵՏՄ անդամ պետությունների փորձագետների մակարդակով»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Մանրամասները՝ տեսանյութում: