Պաշտոնեական դիրքի որևէ չարաշահման մասին խոսք լինել չի կարող. Դավիթ Սանասարյան

Լուրեր

13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի ունեցավ ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այսօր շարունակվեց գործում առկա գրավոր ապացույցների հետազոտման փուլը։

Փաստաթղթերից մեկում նշվում էր, որ 2019 թվականի ապրիլի 9-ին Դավիթ Սանասարյանը հրավիրվել է ԱԱԾ, սակայն Սանասարյանը գրություն է ուղղել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին, որտեղ նշված է եղել, թե հրաժարվում է ներկայանալ հարցաքննության, քանի որ նշված օրը իրեն հարմար չէ։

«Պարո՛ն Սանասարյան, Դուք, կարծես թե, պաշտոնեական դիրքը չարաշահել եք, որովհետև քննիչը ծանուցագիր է ուղարկել, ասել է՝ այսինչ օրը եկեք, Դուք ՊՎԾ ղեկավարի բլանկով իրեն ասում եք՝ ես չեմ կարող գալ հարցաքննության»,- դատավարության ժամանակ ասաց նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը։

Սանասարյանը դատական նիստի ժամանակ կատակեց, թե ինքն ի պաշտոնե փորձ չունի քննիչների մոտ հարցաքննվելու։

Ավելի ուշ Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդունում է դատավորի նկատառումը, Սանասարյանն ասաց. « ԱԱԾ քննիչը ծանուցագիրն ուղարկել է ՊՎԾ հասցեով, ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին, և ոչ թե իմ բնակության վայր՝ որպես քաղաքացի, ուստի ես ի պաշտոնե պատասխանել եմ ղեկավարի բլանկով և այստեղ պաշտոնեական դիրքի որևէ չարաշահման մասին խոսք լինել չի կարող»։

Լիլիթ Շաբոյան