Շառլ Ազնավուրի ընտանիքը կողմ է «Զվարթնոց» օդանավակայանը մեծանուն երաժշտի անվամբ կոչելուն

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին։

Հանրային խորհուրդը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է առաջարկությունը և հայտնել, որ թեպետ խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը՝ գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ։ «Ուրախ կլինենք ձեր դիտարկումներն ու կարծիքներն ստանալ այս հարցի կապակցությամբ»,- ասված է ՀԽ հայտարարության մեջ։

Հայտարարությանը կից հրապարակված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ հարցի շուրջ իր դիրքորոշումն է հայտնել նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը, մասնավորապես՝ մեծանուն երաժշտի որդի Նիկոլա Ազնավուրը: 2020 թվականի հունվարի 16-ին մակագրված փաստաթղթում Նիկոլա Ազնավուրը, դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրել է․ «Ուսումնասիրելով լրատվամիջոցների հրապարակումները, քննարկումներն ու այլ հայտարարություններ հարցի շուրջ, մեզ համար պարզ դարձավ, որ մարդիկ շատ դրական են վերաբերվում անվանափոխությանը, բայց նաև ունեն նաև համակրանք և մեծ կապվածություն «Զվարթնոց» անվան հետ։ Այդ իսկ պատճառով կարծում ենք, որ լավագույն տարբերակը կարող է լինել օդանավակայանը կոչել «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան»։ Աշխարհում նման ձևաչափով անվանակոչման բազում օրինակներ կան, մասնավորապես՝ Փարիզի Շառլ դը Գոլը, Վարշավայի Ֆրեդերիկ Շոպեն օդանավակայանը և այլն։ Սույն նամակով ցանկանում եմ հայտնել մեր պատրաստակամությունն ու աջակցությունը Զվարթնոց օդանավակայանի անվանմանը Շառլ Ազնավուրի անունն ավելացնելու նախաձեռնությանը։ Մենք վստահ ենք, որ նոր անունն էլ ավելի մեծ միջազգային հետաքրքրություն կբերի Հայաստանին՝ օգնելով աշխարհում Հայաստանի առաջխաղացմանը։ Անհրաժեշտության դեպքում ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և քննարկել մանրամասները մարտի 2-ից հետո՝ Հայաստան վերադառնալուն պես»։