Հայկ Մարությանի տարակուսանք առաջացնող գրառումը. այն հակասում է պարետի որոշմանը

Լուրեր

07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
Բոլորը

Այսօր երկու ամսվա դադարից հետո Երևանում և մարզերում աշխատանքները վերսկսել է հանրային տրանսպորտը: Սակայն արտակարգ դրության պարետատնից կորանավիրուսի համաճարակով պայմանավորված` երթևեկության խիստ կանոններ են սահմանվել: Մասնավորապես, ուղևորների համար սահմանված կանոնների համաձայն, բացառվում է ուղևորների տեղափոխումն առանց դիմակի և ձեռնոցների։ Նույն պահանջը տարածվում է նաև վարորդների վրա: Այս մասին նշված է պարետ Տիգրան Ավինյանի N 74 որոշման մեջ:

Երևանի հանրային տրանսպորտի աշխատանքերի վերսկսման հետ կապված՝ կոչով երևանցիներին դիմել է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը: Սակայն, ըստ նրա գրառման, տրանսպորտում պարտադիր է կրել միայն դիմակներ, իսկ ձեռնոցների մասին խոսք չկա: «Մասնավորապես, տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների»,- ասված է քաղաքապետի գրառման մեջ։

Քաղաքապետի այս գրառումը շփոթմունքի մեջ է գցում քաղաքացիներին: Նրանք, ովքեր տեղյակ չեն պարետի որոշումից, ծանոթանալով քաղաքապետի գրառմանը՝ կարող են մտածել, որ անհրաժեշտ է կրել միայն դիմակներ: Ի դեպ, այսօր  վաղ առավոտից տրանսպորտի աշխատանքների վերսկսման ընթացքը Factor TV-ին հեռարձակել է ուղիղ եթերում և փորձել պարզել, թե ուղևորները և վարորդները որքանով են հետևում պարետատան կողմից սահմանված կանոններին:

Մեզ հետ զրույցում հանրային տրանսպորտում երթևեկող քաղաքացիներից մեկը նշեց, որ ինքը չի կրում ձեռնոցներ, քանի որ կարդացել է, որ միայն դիմակն է պարտադիր։

Հայկ Մարությանի գրառման վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից: Մասնավորապես հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված միայն դիմակների պարտադիր լինելու մասին հիշատակումը, արդյոք ձեռնոցները պարտադիր չե՞ն:

«Նշված է, որ պարետի որոշման համաձայն: Պարետի որոշումը մի քանի էջ է, որտեղ այլ կանոններ էլ կան: Քաղաքապետը նշել է ամենակարևորը՝ դիմակի պահը և կանգնած երթևեկելու պահը: Պարետի որոշման մեջ, իհարկե, բազմաթիվ այլ կետեր կան»,- ասաց նա:

Նկատենք, որ այս դեպքում խոսքը գնում էր ընդամենը գրառման մեջ մեկ՝ «ձեռնոցներ» բառը ավելացնելու, այլ ոչ թե պարետի որոշման բազմաթիվ կետերը վերաշարադրելու մասին։

Հարցին՝  ձեռնոցների պարտադիր լինելը չհիշատակելը  շփոթմունք չի՞ առաջացնի, եթե քաղաքացին ծանոթ չի պարետի որոշմանը, այլ կարդացել է միայն քաղաքապետի գրառումը, մամուլի խոսնակը պատասխանեց. «Գրառման մեջ գրված են հիմնական կետերը: Պարետի որոշման մեջ կան շատ այլ կետեր, որոնք այդ գրառման մեջ տեղ չեն գտել, բայց սա չի նշանակում, որ պարետի որոշումները չեղարկվել են»:

Նշենք, որ տրանսպորտում և այլ հասարակական փակ տարածքներում դիմակ և ձեռնոց չկրելու համար քաղաքացին կտուգանվի՝ սկսած 100 հազար դրամից:

Նարեկ Կիրակոսյան