«Փաստաբանների նկատմամբ 100.000 դրամ տուգանք կիրառելու դրույթը չի վերանայվի». Դավիթ Հարությունյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝  որևէ հիմնավորում չկա փաստաբանների նկատմամբ հնարավոր տուգանքների մասին դրույթը փոփոխելու համար:

Հիշեցնենք՝ նոր Դատական օրենսգրքի նախագծով փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով: Այս փոփոխությունը հարուցել է փաստաբանների դժգոհությունը:

Factor.am-ի հարցին՝ փաստաբանների փաստարկները հիմնավոր չի՞ համարում այն փոփոխելու համար, արդարադատության նախարարն ասաց. «Այդ փաստարկները հիմնավոր չեն, ավելին՝ կարծում եմ՝ արժի, որ ուսումնասիրեն նաև այլ երկրների փորձը: Եվ վերջապես՝ այդ սանկցիան կիրառելի է ոչ միայն իրենց, այլև մյուս կողմի նկատմամբ»:

Մեր դիտարկմանը՝ փաստաբանները նշում են, որ այդպիսով կաշկանդվելու է իրենց աշխատանքը, նախարարը հակադարձեց. «Իրենց պետք է կաշկանդի սխալ պահելը  դատարանում, սխալ պահելն ու ազատ աշխատելը տարբեր բաներ են: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, դատական նիստի ընթացքը խաթարելը, սրանք ազատ աշխատանքի դրսևորումներ չեն: Միայն այն դեպքում, երբ փաստաբանը խախտում է կարգը, այդ դեպքում է կիրառելի սանկցիան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան