Ադրբեջանը կարող է լինել ԵՏՄ-ի «արտոնյալ գործընկե՞ր». Բաքուն համագործակցության տարբերակներ է փնտրում

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ուզբեկստանի Սենատը երկուշաբթի հաստատել է երկրի՝ դիտորդ-պետության կարգավիճակով ԵՏՄ-ին մասնակցության մասին Կառավարության առաջարկը: Այս նորությունը բավական ակտիվ լուսաբանվում է ադրբեջանական մամուլում, տարբեր շրջանակներ էլ կրկին օրակարգ են բերում Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին հնարավոր  անդամակցության ու համագործակցության հարցերը: Միաժամանակ, որոշ փորձագետներ Բաքվին ԵՏՄ-ի հետ գործընկերության նոր տարբերակներ են առաջարկում։

Մասնավորապես, ադրբեջանական կայքերից մեկը հարցազրույց է հրապարակել ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի հետ, որտեղ խոսվում է Ադրբեջան-ԵՏՄ համագործակցության հնարավորության մասին: Նա առաջարկում է ԵՏՄ-ում Ադրբեջանի հետ գործակցության նոր տարբերակ՝ «արտոնյալ գործընկերություն»։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն ունի բոլոր հիմքերը՝ դառնալու ԵՏՄ «արտոնյալ» գործընկեր՝ միության հետ կնքելով իր համար շահավետ առևտրային համաձայնագրեր։ Միևնույն ժամանակ, պետք է տարբերակել ԵՏՄ-ում մասնակցությունը դե ֆակտո և դե յուրե։ Ադրբեջանի՝ մոտակա տարիներին դե յուրե ԵՏՄ անդամ կամ նույնիսկ դիտորդ դառնալը գրեթե անհնար է՝ Հայաստանի կողմից հակազդեցության պատճառով: Սակայն ոչինչ չի խանգարում Ադրբեջանին դե ֆակտո դառնալ ԵՏՄ ծրագրերի մասնակից, ինչպես արդեն ասացի՝ «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակով»,- ասել է Վլադիմիր Լեպեխինը։

Ադրբեջանի՝ ԵՏՄ-ի հետ գործակցելու հարցն առաջին անգամը չէ, որ առաջ է քաշվում, այն պարբերաբար ինֆորմացիոն տարբեր առիթներով օրակարգ է բերվում Ադրբեջանի ու Ռուսաստանի տարբեր շրջանակների կողմից։

Նշենք, որ «Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագիրը» չի սահմանում «գործընկերոջ» կարգավիճակ այս կամ այն պետության համար: ԵՏՄ-ն երրորդ երկրների հետ համագործակցում է ազատ առևտրի գոտու մասին պայմանագրեր, համագործակցության հուշագրեր կնքելու, ինչպես նաև Միությունում «դիտորդ» պետության կարգավիճակի շրջանակում (ԵՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու կարգը ստորագրվել է 2018թ. մայիսին):

Ցանկացած 3-րդ երկրի կամ միջազգային կազմակերպության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքելուց առաջ՝ Միության անդամ բոլոր պետությունների համաձայնությունը պարտադիր է:

Նույնը վերաբերում է նաև «դիտորդ» պետության կարգավիճակի տրամադրմանը: Ի դեպ՝ ԵՏՄ պայմանագրի 109-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «Պետությունը, որը ցանկանում է ստանալ դիտորդի կարգավիճակ ԵՏՄ-ում, պարտավորվում է ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կվնասեն Միությանը և անդամ պետությունների շահերին, ինչպես նաև Միության մասին պայմանագրի օբյեկտին ու նպատակներին»:

Այս պահին ԵՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ունի միայն Մոլդովան, նման ցանկություն է հայտնել նաև Կուբան։ Ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվել Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի, Սերբիայի հետ։ Նմանօրինակ համաձայնագրերի նախագծերի համաձայնեցման ուղղությամբ շարունակվում են  բանակցությունները Իսրայելի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ:

Այսպիսով, Ադրբեջանը չի կարող որևէ կերպ համագործակցել ԵՏՄ-ի հետ՝ առանց Հայաստանի համաձայնության։

Հավելենք նաև, որ այս հարցի առնչությամբ Հայաստանի ԱԳՆ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ ԵՏՄ-ի՝ երրորդ երկրների հետ համագործակցության վերաբերյալ ԱԳՆ-ն բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը և այն մնում է անփոփոխ:

Էմմա Չոբանյան