Լավրովը քեզ համար ավելի մեծ է, քան քո ԱԳ նախարա՞րը, դու ո՞ւմ կողմից ես. Մնացականյանը՝ սփյուռքահայ երիտասարդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ կեսգիշերին մոտ ԱԳ նախարարության շենքի մոտ սփյուռքահայ մի երիտասարդ, ըստ ֆեյսբուքում գրանցման՝ Հակոբ Բերբերյան անուն-ազգանունով, մոտեցել է նախարար Զոհրաբ Մնացականյանին և հետաքրքրվել՝ արցախյան հարցով բանակցություններ կա՞ն, թե՞ ոչ: Նախարարի հետ զրույցը նա ուղիղ հեռարձակել է Ֆեյսբուք սոցցանցով, իսկ այսօր արդեն այն տարածվել է՝ որոշակի աղմուկ առաջացնելով:

Երիտասարդի համառորեն տրվող նույն հարցին՝ «Բանակցություններ գնո՞ւմ են, թե՞ չէ», նախարարն արձագանքում է. «Դուք ուզում եք ինձ հետ մրցակցել հայրենասիրության մե՞ջ: Պատկերացնում եք, որ ես կարող եմ անել ինչ-որ բան, որ վա՞տ է մեր երկրի համար»:

Սրան հետևում է ևս մեկ հարց. «Փուլայի՞ն, թե՞ փաթեթային»:

«Դու կարծում ես՝ Ղարաբաղի ստատուսի հարցում կարող է ինչ-որ զիջո՞ւմ լինել: Կարծում ես՝ մենք կարող ենք ինչ-որ ձևով մեր անվտանգությունը…: Պատասխանը՝ չէ»,- արձագանքում է նախարարը:

Այնուհետև երիտասարդը վկայակոչում է Սերգեյ Լավրովին՝ հունից հանելով Զոհրաբ Մնացականյանին, ինչին հետևում է բորբոքված բանավեճ:

«Սերգեյ Լավրովը քո համար ավելի մեծ է, քան քո ԱԳ նախարա՞րը: Քո արտաքին գործերի նախարարին կասկածի տակ ես դնո՞ւմ: Դու ո՞ւմ կողմից ես»,- երիտասարդին է դիմում Զոհրաբ Մնացականյանը:

Այս միջադեպն արդեն արձագանք է ստացել: Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դատապարտել է միջադեպը՝ այն նախարարի դեմ սադրանք որակելով:

Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԳ նախարարությունից: Մամուլի ծառայությունից խոստացան պատասխանել մի փոքր ուշ: