Ինչ ռիսկեր ու վտանգներ կան ոստիկանության ծածուկ ծառայությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
Բոլորը

Ոչ միայն աղմկոտ ազդանշանով ու վարորդների աչքին սովոր կապույտ երանգավորմամբ, այլև առանց գրառումների ու տարբերիչ նշանների ավտոմեքենաներով ճանապարհային ոստիկաններ այսուհետ կշրջեն Երևանի փողոցներում։

Ծածուկ ծառայությունը նորույթ է հայաստանյան հասարակությունում, թեև 14 տարի առաջ է Կառավարությունը կարգը հաստատել։ Ծածուկ ոստիկանները երթևեկությունը վերահսկելու են հենց երթևեկի մեջ։ Առերևույթ ձեր մեքենայից ոչ մի բանով չտարբերվող, բայց իրականում ոստիկանական այս ավտոմեքենաները հագեցած են տեխնիկական բոլոր միջոցներով՝ հայտնաբերելու ցանկացած խախտում։ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ խախտում կատարած վարորդին կանգնելու պահանջ կներկայացվի բարձրախոսով։

Ոստիկանության ծածուկ ստորաբաժանումների աշխատանքը փաստացի հիմնված կլինի անսպասելիության սկզբունքի վրա՝ ոստիկանը ձեզ կմոտենա, երբ նրան ամենաքիչն էիք սպասում։ Բազմաթիվ են դեպքերը, երբ տարածքում ճանապարհային ոստիկանների բացակայությունը որոշ վարորդների թույլ է տալիս սանձարձակ խախտումներ անել։

«Ես հուսով եմ՝ սա կզսպի վարորդների այն խմբին, որոնք թքած ունեն օրենքի ու մնացած վարորդների վրա։ Ես հուսով եմ՝ դա դրան է միտված և պետք է աշխատի այդ վարորդների դեմ, այլ ոչ բոլորի»,- ասում է «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը։

Ոստիկանության նոր ուժ փաստացի չի ստեղծվում, հին ոստիկաններն են, պարզապես նոր՝ ծածուկ կարգավիճակով։ Հունվարից տուգանային 9 բալի պաշարն աստիճանաբար դատարկող երևանցի վարորդներից ոմանք գոհ, մյուսները՝ դժգոհ են ճանապարհային նոր հարևանների հայտնությունից։

Վարորդներից մեկը շատ է տեսնում ծածուկ ծառայության անհրաժեշտությունը. «Պարտադիր չի միգալկա տեսնեն, նոր մարդիկ սթափվեն, հանգիստ քշեն։ Իսկ տենց ժամանակ մարդիկ լիովին սթափ կլինեն ու հանգիստ կքշեն»։

Մեկ ուրիշը նկատում է, որ սա խնդիրներից ելք չէ՝ վարորդներին պետք է կարգապահություն սովորեցնել, ոչ թե «ընկնել ու սկսել բռնել»։

Ոմանք տեսնում են ոչ թե ծածուկ ծառայության կարիք, այլ ընդամենը օրենքների գործադրում. «Եթե կա օրենք, պարտավոր են ենթարկվել օրենքին։ Չեն ենթարկվում օրենքին, թող պատժեն վերջացնեն գնա»։

Ավտովարորդներից մեկը նշում է. «Թող լինի, չեմ բողոքի։ Խախտում անողները թող քչանան, իմ օգուտն ա: Էսքան տարվա մեջ չեմ արել խախտում, ակտ չի եկել, չեն կանգնեցրել։ Ես գոհ եմ։ Նորմալ քշողի համար ոչ մի պրոբլեմ էլ չկա»։

Կան նաև այս թեմայով կատակողներ. «Ծածուկ ասելով՝ պրոստը չեմ հասկանում, ծառի հետևո՞ւմ են թաքնվելու։ Ես չեմ խախտում կանոնները, վախենալու բան չունեմ»։

Ծածուկ ոստիկաններից դժգոհողները բերում են ևս մի հակափաստարկ՝ նոր խստացումներից առաջ միգուցե պետությունը կահավորե՞ր ճանապարհները, հետո նոր թաքնված որս սկսեր։

«Ակնհայտ պրոբլեմներ կան, որ կարող են լուծել ոստիկանները, օրինակ, որ ոչ օրիգինալ լուսարձակներով երթևեկում են գիշերը, անտանելի իրավիճակ է»,- դժգոհեց վարորդներից մեկը։

Փորձառու մեկ այլ վարորդ ևս նշում է, որ մայրաքաղաքը երթևեկի համար լավ կահավորված չէ. «20-30 տոկոսանոց պայմաններ էլ ստեղծված չեն քաղաքում՝ թե՛ նշանները, թե՛ ճանապարհները, թե՛ կանգառները։ Նախ ստեղծեք 100 տոկոսանոց պայմաններ, նոր տենց մոտեցումներ ցուցաբերեք: Հակառակ դեպքում՝ դրանք  դիտարկվում են որպես ագրեսիա ոստիկանության կողմից վարորդների նկատմամբ»։

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի փոխնախագահը ճանապարհային ծածուկ ոստիկանական ծառայության ներդրումը անորակ կգնահատի, եթե ոստիկանները սկսեն կենտրոնանալ մանր-մունր խախտումների վրա՝ աչքաթող անելով մահաբերները. «Այդ տեսակի խախտում կատարողների համար վերահսկողության ցանկացած տարբերակ էլ ընդունելի է, դրանից պետք է չտուժեն սովորական վարորդները»։

Վարորդներից որոշները կոնֆլիկտ ու ագրեսիա են կանխատեսում ծածուկ ոստիկանների հետ. ի՞նչ իմանան, որ ոստիկանի հանդերձանքի տակ թաքնված չէ ենթադրյալ բանդիտը, ով կողոպտելու նպատակով է կանգնեցրել ավտոմեքենան։

«Շատ բացասական, ինչ կարծիքի եմ։ Ռիսկն էնքանով է, որ ամեն մեկը կարող ա ֆորմա հագնի, իր սեփական մեքենայով, միգալկով կանգնացնի, և հիմա էլ ոստիկանին ասում ես՝ ներկայացի, չի ցանկանում ներկայանալ, գոնե իմանաս՝ աշխատող ա»,- ասաց վարորդներից մեկը։

Կա նաև այսպիսի մտահոգություն. «Չեմ ասում՝ ով ոնց ուզի, պիտի քշի, բայց վարորդը պետք ա իմանա՝ ոստիկանը որն ա: Բա որ ոստիկանի համազգեստով ինչ-որ անձնավորություն լինի, բա հետո՞, ո՞վ ա դրա համար պատասխան տալու, փաստաթղթերը վերցնի և գնա՝ առանց հիմնավորելու»։

Վարդորդների այս մտահոգությունը Դավիթ Պեդանյանը ևս կիսում է։ Չեն բացառվում դեպքեր, երբ ոստիկանական հանդերձանքի տակ թաքնվեն հանցագործներ, բայց ասում է՝ դրա դեմը ևս կարելի է առնել. «Վարորդներին խորհուրդ կտամ խախտումների համար կասկածելի իրավիճակներում տեղում չվճարել, կոռուպցիոն գործարքների չգնալ: Ստորագրեք, ձեր անհամաձայնությունը հայտնեք ու բողոքարկեք կամ վճարեք»։

Ճանապարհային ոստիկանությանը ծածուկ ծառայության ներդրումը բացատրում է երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ Իսկ օրինախախտ վարորդներին կոչ է արվում պահպանել երթևեկության կանոնները։

Ռոբերտ Անանյան