ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել 18,384,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու համար. ՀՔԾ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են , որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, 2017-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 18,384,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում:

«Ըստ առաջադրված մեղադրանքի` վերը նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության հաշվեկշռում գտնվող և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին ամրակցված՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների մի մասը, մինչ գնահատման նպատակով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելը, տեղափոխվել է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածք և հանձնվել ավտոտնտեսության աշխատակիցներին: 2017թ.-ի ընթացքում ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաև ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից շահագործված, ոչ պիտանի ճանաչված «Տոյոտա Կորոլա» մակնիշի մի շարք ավտոմեքենաներ:

Այդ ընթացքում Ս. Բարսեղյանն առանց անհրաժեշտության, ինչպես նաև առանց սահմանված կարգով գնահատում և փաստաթղթային հաշվառում իրականացնելու, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ հանձնարարել և իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների միջոցով «Տոյոտա Կորոլա» մակնիշի հիշյալ տրանսպորտային միջոցներից ապամոնտաժել է շուրջ 2.744.000 ՀՀ դրամ արժեքի տարբեր դետալներ և հանգույցներ:

Բացի այդ, 2017-2018թթ ընթացքում նույն նպատակով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաև ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի, Տաշիրի, Սիսիանի և Կումայրիի բաժիններին ամրակցված՝ չշահագործվող «Ուրալ ԻՄԶ-8» մակնիշի 7 մոտոցիկլետներ, որոնք մինչ գնահատման նպատակով  «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ հանձնելը, պահվել են ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածքում: Այդ ընթացքում Ս. Բարսեղյանն առանց անհրաժեշտության, ինչպես նաև առանց սահմանված կարգով գնահատում և փաստաթղթային հաշվառում իրականացնելու, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել և իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների միջոցով ապամոնտաժել է բոլոր մոտոցիկլետները, դրանցից առանձնացրել հիմնական պահեստամասերը, այնուհետև տրանսպորտային միջոցները հիշյալ ապրանքային վիճակով գնահատման նպատակով հանձնել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին, որի հետևանքով շուրջ 16,200,000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ յոթ մոտոցիկլետները գնահատվել են շուկայականից անհամեմատ էժան՝ ընդհանուր 560,000 ՀՀ դրամ արժեքով:

Տրանսպորտային միջոցների գնահատումից հետո Ս. Բարսեղյանը հանձնարարել և միջնորդավորված եղանակով՝ իր ղեկավարած ստորաբաժանման երկու աշխատակիցների միջոցով մասնակցելով աճուրդին՝ գնահատված արժեքներով ձեռք է բերել 7 մոտոցիկլետներ: Այնուհետև ձեռքբերված մոտոցիկլետները տեղափոխվել են ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածք, որտեղ Ս. Բարսեղյանի հանձնարարությամբ դրանք համալրվել են նախկինում ապամոնտաժված դետալներով և օտարվել տարբեր անձանց:

12.05.2020թ.-ին Ս. Բարսեղյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է: 13.05.2020թ.-ին միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Բարսեղյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: