Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր ձևաչափին
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր ձևաչափին:
«Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն, սնունդը բազմազան է և սննդարար։ Զորամասում սննդի մատակարարման նոր կարգին հետևել և ճաշացանկին ծանոթացել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը»,- ասված է հաղորդագրությունում: