Բադասյանի հիմնավորումները նույնական են արդարադատությունը բռնաբարած Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի փաստարկների հետ. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
Բոլորը

Ռուստամ Բադասյանը երեկ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայեց վարչապետին ապացուցելու՝ ինչու և ինչպես ՀՀ-ում հնարավոր չէ դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով երեկ վարչապետի ու արդարադատության նախարարի հանդիպմանը։

«Ջանք ու եռանդ չխնայեց՝ ապացուցելու, թե ինչու հնարավոր չէ կիրառել բարեվարքության իրական և ոչ թե ձևական կանոններ, որոնք կստիպեն դատավորներին նախկինից տարբերվող գործելաոճ որդեգրել։ Ռուստամ Բադասյանը երեկ գործնականում ռեկորդ սահմանեց այն հարցում, թե ինչպես կարելի է հեղափոխության առաջնորդին համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենի պահպանումը՝ հանուն որոնց փոփոխության տեղի է ունեցել նույն այդ հեղափոխությունը, և սա այն դեպքում, երբ մենք այսօր Նիկոլ Փաշինյանինց և արդարադատության նախարարից պետք է լսեինք դատական համակարգում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու ռազմավարություն մշակելու ուղիղ մեկ տարի առաջ մայիսի 24-ին Փաշինյանի հանձնարարականի կատարման մասին հաշվետվություն։ Փոխարենը մենք լսեցինք, թե ինչպես արդարադատության նախարարը վարչապետին զեկուցեց, որ ամբողջությամբ տապալել է նրա իսկ տված հանձնարարականի կատարումը»,- նշեց պատգամավորը։

Վերջինս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին համեմատեց նախկին նախարարների հետ․ « Այսպիսով՝ Ռուստամ Բադասյանը հաստատեց, որ այլևս պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության ու բարեվարքության կանոնների մասին, քանի որ պարզվում է, որ դրանց կիրառմանը խանգարում են Սահմանադրությունը, Վենետիկի հանձնաժողովը, խանգարում է ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Արդարադատության նախարարը երեկ այդ արձանագրումը կատարեց Նիկոլ Փաշինյանի գրեթե լուռ համաձայնության և ըմբռնման պայմաններում, ինչից կարելի է ենթադրել, որ վարչապետին բավարարում են իր նախարարի՝ դատական համակարգը հեղափոխությունից հնարավորինս հեռու պահելու հիմնավորումները, որոնք գրեթե նույնական են մեր երկրում արդարադատությունը բռնաբարած արդարադատության նախարարներ՝ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի փաստարկների ու բերած ապացույցների հետ»,- հավելեց Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։