Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ մայիսի 10-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունները առերևույթ կատարվել են նույն անձի կողմից, պարզվել է նրա ինքնությունը, ով Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ: Վերջինս ձերբակալվել է։

«Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը, մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16մմ տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր նաև, որ 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 05:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, 41-ամյա տղամարդը, Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող հողատարածքում նկատելով անծանոթ անձի, փորձել է պարզել իր հողատարածքում նրա գտնվելու պատճառը, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել Գեղակերտ գյուղի բնակչի կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նկատի ունենալով, որ նշված առերևույթ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից՝ որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: