Կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք Անիի տարածաշրջանում. Գյումրու ինֆեկցիոնում 89 հիվանդ է բուժվում

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Վերջին երկու օրում կորոնավիրուսից մահացածներից 2-ը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք հիվանդության առաջին իսկ օրից բուժում ստացել են մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ մահացածները Մարալիկի բնակիչներ են, ունեցել են հիվանդություններ։

Ըստ համայնքի ղեկավարի՝ չնայած մահվան դեպքերին՝ իրավիճակը Անիի տարածաշրջանում կայուն է։

«Կորոնավիրուսի նոր դեպքերը հիմնականում հիվանդանոցի շրջանակի հետ առնչություն ունեն, որն ինչ-որ տեղ շղթա է։ Իրավիճակը կայուն է, մի փոքր ավելի զգուշավոր, որը զգոնության է բերում»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Նշենք, որ Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, մայիսի 11-ի դրությամբ, կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչներ են: Առողջացածների թիվն ավելացել է ևս երկուսով՝ 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդ բուժում է ստանում Երևանում:

Հիվանդության անախտանիշ ընթացքով 50 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի։ Մարտի 1-ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1.284 նմուշառում։

Հավելենք, որ ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում կորոնավիրուսից մահացել է 6 պացիենտ։ Նախորդ դեպքերից 3-ը ևս գրանցվել էին Անիի տարածաշրջանում՝ Մարալիկ ու Ձորակապ համայնքներում, մեկը՝ Գյումրիում։

Էմմա Չոբանյան