Նոր Հայաստանի խորհրդարանում՝ «Շմայսի» և «Թոխմախի Մհերի» ոճով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ուղիղ երկու տարի առաջ տոնական այս օրը՝ մայիսի 8-ին, երբ  Ազգային ժողովում նաև հանրապետական պատգամավորների ձայներով վարչապետ էր ընտրվում Նիկոլ Փաշինյանը, քչերը կպատկերացնեին, որ հեղափոխական՝ նոր Հայաստանի խորհրդարանում կարող են շարունակվել այն արատավոր բարքերը, որոնք մերժվեցին համազգային պայքարի արդյունքում։ Այսօր, սակայն, նոր Հայաստանի խորհրդարանում  պարբերաբար հնչող բռնության կոչերին ու փողոցային բառապաշարին ավելացավ նաև ծեծկռտուքը, այն էլ՝ երկրի վարչապետի և կառավարության  անդամների ներկայությամբ։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի քննադատական ելույթը՝ ուղղված Բաբկեն Թունյանին,  դուր չեկավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին, որը տեղից  սպառնաց Մարուքյանին, իր բառով ասած,  «ցխել», ինչից հետո արդեն ամբիոնից իջած Մարուքյանին ընդառաջ գնացած Սասուն Միքայելյանը փորձեց իրագործել սպառնալիքը։

Բայց մինչ այդ, Սասուն Միքայելյանը, հավանաբար, վերհիշելով, թե ինչպես երկու տարի առաջ ապրիլի 22-ին Լևոն Երանոսյանին պլաստիկե շշով հարվածելուց հետո հանրության կողմից գովասանքի արժանացավ, այսօր էլ մի պահ ձեռքը տարավ ջրով լի շշին, բարեբախտաբար՝ նրա կողքին գտնվող Անդրանիկ Քոչարյանը շիշն արագ հեռացրեց կամ, ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանը՝ «զինաթափեց» Սասուն Միքայելյանին:  Վարչապետի ներկայությունը զսպող հանգամանք չհանդիսացավ կամ գուցե հակառակը՝ ոգևորեց  նաև Իմքայլականներ Արտակ Մանուկյանին և հենց Փաշինյանի քավորի եղբորը՝ Վահե Ղալումյանին: Ծեծկռտուքի ժամանակ նրանք ևս հարվածներ հասցրին Մարուքյանին: Անգամ տեսախցիկները ֆիքսել են Ղալումյանի հասցրած հարվածի ձայնը:

Այս աղմկահարույց միջադեպից հետո շատերը հիշեցին նախկին գումարման Ազգային ժողովները, որտեղ պատգամավորին ոչ վայել պահվածքով ու բառամթերքով աչքի էին ընկնում Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, գեներալ Մանվել Գրիգորյանը, Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհեր, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը և այլք: Ընդ որում՝ այդ տարիներին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր  իշխանական գործընկերներին կոչ էր անում Ազգային ժողովն ախոռի հետ չշփոթել:

Այսօր արդեն մշտապես սուր ելույթներով աչքի ընկած ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ընդդիմադիր գործընկերոջ՝ Էդմոն Մարուքյանի սուր ելույթը որակում է քստմնելի սադրանք՝ հիշեցնելով, թե նա ինչ բառամթերքով էր շփվում Հովիկ Աբրահամյանի կամ Սերժ Սարգսյանի  հետ։

Թե ինչ զարգացումներ կլինեն այսօրվա միջադեպից հետո՝  արդյոք գործը կհասնի՞ իրավապահներին կամ կլինե՞ն պատգամավորական մանդատից հրաժարվողներ՝ առայժմ խոսք չկա: Սակայն, մինչև այդ վերհիշենք, թե նոր Հայաստանի նոր խորհրդարանում, ինչ աղմկահարույց միջադեպեր են տեղի ունեցել:

Այսպես․ ընդամենն օրերս՝ ապրիլի 28-ին խորհրդարանում փողոցային բառապաշարով վեճի ականատես եղանք՝ Էդմոն Մարուքյանի, Ալեն Սիմոնյանի և ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի մասնակցությամբ։ Պատգամավորները միմյանց վիրավորեցին՝ անգամ մեկը մյուսի բարոյականությունը կասկածի տակ դնելով:

Ազգային ժողովում աղմկոտ միջադեպերի կենտրոնում հաճախակի հայտնվող պատգամավորներից է նաև ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը: Նա  քրեական ենթամշակույթ կրողների մասին նախագծի քննարկման ժամանակ հորդորել էր գողերց  բացի պայքարել նաև երեք տառով այլ անձանց դեմ: Այս արտահայտությունը զայրացրել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որի սուր ելույթն էլ հանգեցրեց իրարանցման՝ ԲՀԿ-ականների և մյուսների մասնակցությամբ:  Բանը հասավ նրան, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց մանդատները վայր դնել և իր բնորոշմամբ՝  «բիսետկայում լռվել»:

Ցավոք, նոր Հայաստանի նոր խորհրդարանում հին բարքերի առկայության օրինակներն այսքանով չեն սահմանափակվում։ Եվ, դատելով հենց այսօր կատարվածին իշխանության արձագանքից և անսխալականի կեցվածքից, առաջիկայում նոր  օրինակների պակաս չենք ունենալու։

 

Մանրմասները՝ տեսանյութում:

 

Նարեկ Կիրակոսյան