Ես ՀՀ-ի և Արցախի նախագահն եմ, Արցախի հերոս, ինչպե՞ս կարող եմ քայլ անել, որը կհեղինակազրկի ինձ․Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ինձ փորձեցին մեղադրել, որ նույնիսկ կալանավորված վիճակում ես դուրս եմ հանում սենյակից քրեակատարողականի աշխատողներին, սա այն նույն դեպքն է, երբ մարդ ընդհանրապես չհասկանալով՝ ինչի մասին է խոսքը, իրեն իրավունք է վերապահում նման կարգի մեղադրանք իմ հասցեին ուղղել: Այս մասին իր ելույթում դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը:

«Երբեք սրա մասին չէի խոսի, բայց ստիպված եմ պարզաբանել: Այո՛, այդպիսի դեպք եղել է, բայց ես պատմեմ, թե դա ինչպես է եղել. ես բժիշկների հետ քննարկում էի, թե ինչպես պետք է վիրահատությունն արվի և քրեակատարողական հիմնարկի վարչությունից մի բարձրաստիճան սպա էր մասնակցում: Ես հարցրի՝ Դուք բժի՞շկ եք, որպես ո՞վ եք մասնակցում տվյալ դեպքում վիրահատության մասին քննարկմանը, թե ինչպես ինձ պետք է վիրահատեն, ասաց, որ ես պարտավոր եմ այստեղ լինել, այդպիսի հրաման ունեմ: Հետո ասել եմ, որ զանգի Մարդու իրավունքների պաշտպանին, որովհետև ես հեռախոս չունեմ, ինձ զրկել են կապի հնարավորությունից, վերջը՝ այլ ելք չկար ես կանգնեցի ու ասացի, որ հրաժարվում եմ այս բուժումից և ինձ հետ տարեք քրեակատարողական հիմնարկ, որովհետև Դուք իրավունք չունեք ներկա լինել նման խոսակցության: Ինքը դուրս եկավ, զանգեց իր պետին, պետը՝ պետին, մյուսը՝ մյուսին, հետո ասացին՝ հա, հասկացանք, չենք մասնակցում: Դրանից հետո բժշկի հետ որևէ հանդիպմանը ես պնդում էի, որ ոչ մեկ ներսում չլինի: Իմ իրավունքներն են ոտնահարվում շատ կոպիտ, գռեհիկ ձևով, և ես հասել եմ նրան, որ իրավունքներս պաշտպանեմ, թեկուզ դա պետք է աներ Դատախազությունը, ոչ թե ես»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։