Ինչպես Նիկոլ Փաշինյանի աչքի առջև Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթին, ինչից հետո ծեծկռտուք սկսվեց։

Նշենք, որ ԱԺ դահլիճում ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարոն Թունյան, որ ամբիոնից սրիկա, բան, բառեր եք օգտագործում, ես չեմ ասում իմ վրա եմ վերցնում, էդ բաները, որ ասում եք, դա լարվածություն է առաջացնում, որովհետև մեկը կարող է մտածի՝ իրեն ենք անդրադառնում, մյուսը կարող է մտածի՝ էն մյուսին եք անդրադառնում, մի արեք էդպիսի բաներ, անում եք, դրանից հետո էդպեսա լինում»,- ասաց Մարուքյանը։

«Իմ քայլ»-ից Սասուն Միքայելյանը տեղից արձագանքեց․ «հոպար, կտամ կցխեմ» ու ձեռքը տարավ սեղանին դրված շշին, սակայն նրա կողքին նստող նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հեռացրեց շիշը։

Մարուքյանը արձագանքեց Միքայելյանի՝ «ցխելու» սպառնալիքին եւ ասաց՝ ինչը կցխես, ապա Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ, Մարուքյանն էլ իջավ ամբիոնից եւ Միքայելյանը նրան հարվածեց, ապա ծեծկռտուքին միացան տասնյակ պատգամավորներ։

Նրանց, փաստորեն, հետ չպահեց անգամ դահլիճում վարչապետի ներկայությունը։ Ի դեպ, ճիշտ երկու տարի առաջ հենց այս օրը Նիկոլ Փաշինյանը Աժ դահլիճում ընտրվում էր ՀՀ վարչապետ, եւ երկու տարի անց ահա այսպիսի «նվեր» մատուցեցին հեղափոխական խորհրդարանի պատգամավորները։