Վարչապետների երաշխիքը Ռոբերտ Քոչարյանին կազատի՞ կալանքից․ փաստաբանները՝ վճռական նիստից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական կարգի տապալման ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը մայիսի 8-ի դատական նիստին երկրորդ նախագահին ազատելու նպատակով մի շարք միջնորդություններ կներկայացնի։ Փաստաբան Հայկ Ալումյանն ասում է՝ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա․ «Խափանման միջոցի հիմքերն են՝ եթե անձը ազատության մեջ մնալով կարող է թաքնվել քննությունից, խոչընդոտել կամ հանցանք կատարել, ակնհայտ է, որ այդ հիմքերից որևէ մեկը չկա»։

Ռոբերտ Քոչարյանի ազատության համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ՀՀ-ի ու Արցախի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Անուշավան Դանիելյանը։ Հայկ Ալումյանը կասկած չունի՝ նրանց հեղինակությունը միանգամայն բավարար է, որ երկրորդ նախագահն ազատվի․ «Եթե վարչապետներին դատարանը համարի ոչ հեղինակավոր, ուրեմն ինքը իր մտքի մեջ պիտի կարողանա իրեն հաշիվ տալ՝ խափանման միջոցն օրենսդիրը ոնց է  նախատեսել։ Միգուցե միայն գործո՞ղ վարչապետները կարող են երաշխավորել»։

Երկրորդ նախագահի կաբինետում վարչապետ աշխատած, ու նրանից հետո նախագահի աթոռը ստացած Սերժ Սարգսյանը, ի հակառակ որոշ սպասումների, այդպես էլ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար չի երաշխավորում։ Հայկ Ալումյանը բացատրում է՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե ինքն է առաջարկում երաշխավորել, այլ մյուս կողմից է գալիս նախաձեռնությունը։ Արդյոք չերաշխավորելու պատճառը նախկին նախագահների ներանձնային խնդիրներն են: «Ես ո՞նց կարող եմ ներանձնային խնդիրների մասին մեկնաբանություն անել։ Ես այդպիսի բան չեմ լսել երբևէ, եթե լսած էլ լինեի, հո չէի ասելու։ Ես ունեմ փաստը, որ այսօրվա երաշխավորներից մեկը Սերժ Սարգսյանը չի»,- պատասխանեց պարոն Ալումյանը։

Հայկ Ալումյանն ասում է՝ պատրաստ են այնպիսի սցենարի, երբ վարչապետների երաշխավորությունից հետո Ռոբերտ Քոչարյանն ազատվի, ու կրկին կալանավորվի, ինչը տեսանք Արցախի նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի՝ երաշխավոր կանգնելուց հետո։ Փաստաբանը պնդում է՝ դատարաններն իշխանության մեծ ճնշման տակ են:

«Հենց որ դատարանի որոշումները պարոն Փաշինյանին  դուր չեն եկել էս գործով միանգամից կամ շատ կարճ ժամանակ հետո, ինքը սկսել է վիրավորել դատական համակարգը, դատավորներին»,- նշեց փաստաբանը։

Փաստաբանի կարծիքով՝ իրենց ձեռնտու չէ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ապացույցների հրապարակման ձգձգումը, ինչպես պնդում են 10 զոհերի հարազատները․ «Ինչքան էս գործի բոլոր հանգամանքները դատարանում ներկայացվեն, պարզվեն բոլոր վկաները հարցաքննվեն, հանրությունը էնքան շուտ կհասկանա, որ էս գործը ջուր է»։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վաղվա դատական նիստում փոխելու որևէ հիմք չի տեսնում Մարտի 1-ի գործով տուժողի պաշտպան Սեդա Սաֆարյանը։ Փաստաբանի կարծիքով՝ այն, որ վարչապետներ են երաշխավորություն ներկայացնում, դեռ ոչինչ չի նշանակում:

«Նրանց հեղինակությունը բավարար չէ, նրանք ընդամենը պաշտոնյաներ են եղել, և ըստ էության, այն պաշտոնյաները չեն եղել, որոնք կարողանային ունենալ պաշտոն ու հեղինակություն»,- ասաց տիկին Սաֆարյանը։

Նա Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու քննարկումներին այլ տեսանկյունից է նայում, արդյոք Ռոբերտ Քոչարյանի վարքն ազատության մեջ անձնական երաշխավորությամբ կարելի է հսկողության տակ պահել․ «Ես գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ է արձանագրել, որ այլ խափանման միջոց ի զորու չէ պատշաճ կարգավորելու Ռոբերտ Քոչարյանի վարքը։ Այս օրերի ընթացքում ընդհանրապես բան չի փոխվել, մարդկանց չեն լսել, ոչ մի բան  չկա, հետևապես՝ աննպատակ է ամեն օր խափանման միջոցի ընտրության հարցով մտնել դատարան և փորձել բան փոխել»։

Մինչև գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի՝ վիրահատության ենթարկվելն ու շուրջ երկու ամիս նիստերի չկայանալը, փաստաբան Սեդա Սաֆարյանն ահազանգում էր՝ պաշտպանական կողմն անընդհատ միջնորդություններով փորձում է հետաձգել ապացույցների հետազոտման ու վկաներին լսելու փուլերը՝ զգուշանալով հրապարակվելիք սարսափելի փաստերից։ Քոչարյանի պաշտպանական կողմը, Մարտի 1-ի գործը ջուր համարելով, ըստ տիկին Սաֆարյանի, ինքն իրեն է մխիթարում:

«Եթե Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցած այս ողբերգությունն իրենք ջուր են համարում, թող Աստված իրենց հետ։ Ես իրենց ոչինչ չունեմ ասել, էթիկաս էլ թույլ չի տալիս ասել՝ ժողովրդի հետ պատահածը ինչպես կարելի էր համարել ջուր։ Եվ մեղադրանքի փաստական հանգամանքների առումով, և իրավական գնահատականների առումով երբեք ջուր չի կարող համարվել։ Մի բան էլ պակաս է։ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը պակաս է ներկայացված, նրա գործողությունները շատ ավելին են, քան ներկա պահին բնորոշվում է»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Factor TV-ին դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից տեղեկացրին, որ դատավորը վաղը ներկայանալու է ժամը 13։00-ին կայանալիք  նիստին։ Ակնկալվում է, որ դատարանում ներկա կլինեն Ռոբերտ Քոչարյանին երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Անուշավան Դանիելյանը։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժվող Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի նիստին։

Ռոբերտ Անանյան