«Յուքոմ»-ի տնօրեն Արա Խաչատրյանին ԱԱԾ են հրավիրել. նա Գագիկ Խաչատրյանի գործով վկայի կարգավիճակ ունի

Լուրեր

27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

 Factor.am-ի տեղեկություններով «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը նախօրեին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Յուքոմի» պաշտպանական թիմի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը:

Փաստաբանի խոսքով՝ Արա Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելը հաջորդել է նրա բնակարանում, ավտոմեքենայում և «Յուքոմ» ընկերությունում իրավապահների կողմից կատարված խուզարկությանը:

Factor.am-ի ճշտող հարցին ի պատասխան Ամրամ Մակինյանն ասաց, որ Արա Խաչատրյանը վկայի կարգավիճակ ունի, նա ԱԱԾ է հրավիրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Յուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, ապա՝ «Յուքոմ» ընկերությունում։

Խաչատրյանի փաստաբանները պնդեցին, որ ԱԱԾ-ն ապօրինի է խուզարկել Խաչատրյանի մեքենան, բացի այդ, առանց դատարանի թույլտվության առգրավել է նրա համակարգիչը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Յուքոմ» ընկերության սեփականատերերից Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու համար: Դատարանը Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն նա թաքնվում է իրավապահներից:

Հայտարարվել է հետախուզում:

Նարեկ Կիրակոսյան