Կոռուպցիայի դեմ պայքարը տապալված է․ ի զարմանս ինձ՝ դրա հետ համաձայն է նաև վարչապետը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականից մինչ օրս չկա գեթ մեկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ թեկուզ հրապարակված, բայց օրինական ուժի մեջ դեռևս չմտած կամ բողոքարկման փուլում գտնվող, որը հնարավորություն կտա արձանագրելու, որ որևէ կոռուպցիոն գործով Հայաստանի Հանրապետության դատարաններն իրականացրել են արդարադատություն և հրապարակել մեղադրական դատական ակտ։ Այս մասին այսօր «Ինչու՞ են կարևոր մեղադրյալները լքում Հայաստանը կամ հետախուզվում» թեմայով քննարկմանը նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը։

«2018 թվականից սկսած՝ կոռուպցիայի դեմ պայքարն ամբողջությամբ տապալված է և, ի զարմանս ինձ, այդպիսի գնահատականի հետ համաձայն է վարչապետ Փաշինյանը։ Նա նույնպես ընդունում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում չենք հասել շոշափելի հաջողությունների, որոնք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց նա:

Նորիկյանի խոսքով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի դատաիրավական համակարգն ամբողջությամբ պատրաստ չէր այս գործերով իրականացնել օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն։

«Կյանքն ապացուցում է, որ մեր դատաիրավական համակարգն իր պրոֆեսիոնալիզմով, ունեցած սոցիալական կապերով, արդարադատություն իրականացնելու վճռականությամբ պատրաստ չէր իրականացնելու իր առջև դրված խնդիրը»,- հավելեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում: