Կարեն Կարապետյանին հրավիրել են ԱԺ քննիչ հանձնաժողով

Լուրեր

30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հրապարակավ հրավիրել է քննիչ հանձնաժողով՝ հարցերի պատասխանելու։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ Կարեն Կարապետյանն առաջիկայում գալու է Հայաստան՝ մայիսի 8֊ին Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը մասնակցելու համար, ուստի կարող է այդ օրերի ընթացքում մասնակցել հանձնաժողովի նիստին։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Կարապետյանը որևէ կերպ չի արձագանքել հրավերին։

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխաններից մեկի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չի աշխատել:

«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից։

Նարեկ Կիրակոսյան