Ասում ենք՝ ունե՞ս հանրային պաշտպան, ասում է՝ հա․ հետո փորձում ենք պեղել, գտնել նրան․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը քառօրյայի օրակարգում ներառելու հարցը։ Նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանի գործունեության հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական բյուջեից, այդ ծախսերը ներառում են լրացուցիչ աշխատավարձերի գումարներն ու հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման ու օժանդակ աշխատակազմի վարձատրության, ճանապարհային, հեռախոսային խոսակցությունների ծախսերի փոխհատուցումը։

«Հանրային յուրաքանչյուր պաշտպան տարեկան միջինը 130-160 գործ է ունենում, օրվա ընթացքում նրանք կարող են մասնակցել մի քանի դատական նիստի, քաղաքի կամ մարզի տարբեր վայրերում կարող են լինել, և 90 հատոր գործը ձեռքերին, երթուղայինում նստած՝ մարդիկ տեղափոխվում են մի դատարանից մյուս դատարան։ Մարդը որ 200 դրամը տալիս են երթուղայինին, չի կարող երթուղայինի վարորդից չեկ վերցնել։ Հետո մենք բողոքում ենք հանրային պաշտպանի ինստիտուտի չկայացած լինելուց։ Մենք մշտապես լինում ենք ՔԿՀ-ներում, ասում ենք՝ ունե՞ս հանրային պաշտպան, ասում է՝ հա, տեսե՞լ ես իրեն, ասում ա՝ հա, մի անգամ եկավ: Հետո գնում ենք հանրային պաշտպանին պեղում, գտնում ենք։ Ասում ենք՝ բա ինչի ես գնացել էս մարդուն մի անգամ տեսել, ի վերջո՝ նա քեզ հետ հույս է կապում, անունդ էլ հիմա չի հիշում, հանում է գրքույկը՝ ժամը 2-ին էս դատարանում, 3-ին՝ այստեղ, 4-ին՝ այնտեղ։ Ու երթուղայինի ցանկն ա ցույց տալիս»,- նշեց նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը։

Նախագիծը, սակայն, ԱԺ քվեարկությամբ չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում: