Արգիշտի Քյարամյանը ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից ազատվել է ու նշանակվել ՔԿ նախագահի տեղակալ
Քաղաքականություն
04.05.2020 | 22:18ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվությունից։
Մեկ այլ որոշմամբ՝ նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Աշխատանքից ազատվել է նաև Ալբերտ Աբգարյանը: Նա ևս զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը: