Սերժ Սարգսյանի վերաբերյալ ինչ քրեական գործեր են քննվում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վերջերս լրատվականներից մեկը գրեց, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կաշառք ստանալու համար նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս տեղեկությունը նրա փաստաբանը հերքեց՝ նշելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Գործը դատարանում է։

Factor.am-ը փորձեց իրավապահ կառույցներից ճշտել, թե բացի այս գործից այլ ինչ քրեական գործերով է ներգրավված պաշտոնաթող նախագահը։

ՀՔԾ-ից ի պատասխան մեր հարցման ասացին, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով Սերժ Սարգսյանը մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի։

Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք նաև ԱԱԾ՝ պարզելու, թե իրենց վարույթում Սերժ Սարգսյանի ենթադրյալ մասնակցությամբ ինչ քրեական գործեր են առկա և ինչ կարգավիճակ նա ունի։

Ի պատասխան մեր հարցման՝ ԱԱԾ-ից հայտնեցին, որ ապրիլի 11-ին Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է որպես վկա:

«Քննության այս փուլում նախնական քննության այլ տվյալների հրապարակումը գտնում ենք ոչ նպատակահարմար»,- ասված է պատասխանում։

Իսկ Գլխավոր դատախազությունից էլ մեզ ասացին, որ իրենց մոտ Ս. Սարգսյանին ենթադրաբար առնչվող վարույթներ կան, սակայն լրացուցիչ տեղեկատվություն չտրամադրեցին։

Լիլիթ Շաբոյան