Դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել տարեց կնոջ տուն, հարձակվել վերջինիս վրա, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերը և դանակի սպառնալիքով պահանջել ոսկյա զարդեր և գումար

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020թ. մայիսի 1-ին Լոռու մարզի 75-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ դիմակավորված երկու անձինք գիշերը մտել են իր տուն և դանակի գործադրմամբ սպառնալով իրեն՝ տանից հափշտակել են կանխիկ գումար և ոսկյա մատանի:

«Պարզվել է, որ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, ննջարանի պատուհանի փեղկը բացելու եղանակով առերևույթ ապօրինի մուտք են գործել Լոռու մարզի տարեց բնակչուհու տուն, հարձակվել վերջինիս վրա, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերը և որպես զենք օգտագործած դանակով նրա կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են ոսկյա զարդեր և գումար: Այնուհետև, կնոջ մատից հանելով ոսկյա մատանին, տան պահարանների մեջ հայտնաբերելով և հափշտակելով կանխիկ գումար, բջջային հեռախոս, որսորդական ողորկափող հրազեն՝ դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերի և 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: