Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ նյութերը Դատախազությունը ՀՔԾ է ուղարկել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի Միքայել Մինասյանի՝ ֆեյսբուքյան տեսանյութում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներն արձանագրվել են Գլխավոր դատախազությունում և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն: Factor.am-ի հետ զրզույցում այս մասին ասաց Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

ՀՔԾ-ից, միաժամանակ, մեզ փոխանցեցին, որ այս պահին դեռ չեն ստացել նյութերը:

Միքայել Մինասյանը, հիշեցնենք, հայտարարել էր, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել իր հետ:

«Ասաց՝ մենք ունենք քեզ հետևյալ առաջարկը՝ դու մուծվում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք ուր՝ ինչ-որ հիմնադրամ կամ պետական հիմնադրամ, հստակ չձևակերպեց, որից հետո դու առաջիկա տարիներին երբեք Հայաստան չես գալիս, բոլոր այն մարդիկ, որոնք առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել Հայաստանից դուրս, բայց մենք պայմանավորվում ենք՝ բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, խոսքը գնում է հորս ու ընկերներիս մասին։ Մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»,- նշել էր Մինասյանը:

Լիլիթ Շաբոյան