10 մեքենա ու մոտոցիկլետ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք․ ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 2-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

«Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց մեկ տասնյակ մեքենա և մոտոցիկլետ։

Հայտնաբերվեցին նաև 12 տրանսպորտային միջոցների վարորդներ, որոնց մեքենաները չունեին ԱՊՊԱ պայմանագիր, իսկ մի մեքենայի վարորդ երթևեկում էր փոխարինված տրանզիտ համարանիշով։

2 վարորդ երթևեկում էին ժամկետանց համարանիշով, 2 մեքենայի առջևի հողմապակին թույլատրելիից մուգ էր, ևս 2 մեքենայի խլացուցիչ վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար։

Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև միտումնավոր խախտումներ կատարող, բարձր ձայնով և արագությամբ երթևեկող մոտոցիկլիստները։

Հայտնաբերվեց 2 մոտոցիկլետ, որոնք առանց համարանիշի էին։

Հայտնաբերված բոլոր խախտումներով կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են»,- ասված է հաղորդագրությունում: