Մանկապարտեզները չեն բացվի. աշխատող ծնողների համար դիտարկվում է դայակների գործունեության թույլտվությունը

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Մայիսի 4-ից որոշ սահմանափակումների վերացման ու տարբեր հաստատությունների աշխատանքի վերսկսման հետ կապված՝ շատ ծնողներ իրենց անհանգստություն են հայտնում. ինչպե՞ս են գնալու աշխատանքի, եթե մանկապարտեզները չեն գործում ու մանկահասակ երեխաների խնամքի հարցը մնում է չլուծված։

Պարետատան մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ մանկապարտեզները, ամենայն հավանականությամբ, դեռ չեն աշխատի։

«Մինչև որոշումը չլինի, վերջնական չենք կարող ինչ-որ բան ասել, բայց մանկապարտեզները չեն բացվի։ Որպես լուծում՝ դիտարկվում է դայակների ինստիտուտի թույլտվությունը։ Կրթության՝ դպրոցների, բուհերի, մանկապարտեզների հարցը մի գծով է քննարկվում, դրանք փակ են, քանի որ ռիսկային են»,- ասաց Վահան Հունանյանը։

Նշենք, որ Երևանում մանկապարտեզներն անվճար են, իսկ մարզերում փոքր գումար է կազմում մանկապարտեզի վարձը, իսկ դայակների ծառայությունից օգտվելը հավելյալ ֆինանսական դժվարություններ կարող է առաջացնել ծնողների համար։ Այս դիտարկմանն ու հարցին՝ արդյո՞ք պարետատունը քննարկում է դրա համար լրացուցիչ սոցիալական աջակցություն, խոսնակը պատասխանեց. «Այս պահին բան չեմ կարող ասել, դրա վերաբերյալ տեղեկություններ չունեմ»։

Հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Այդ հարցերն այս պահին էլ քննարկման փուլում են, ուշադրության կենտրոնում են ու լուծումներ են որոնվում, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Որոշման դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշեցին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության կապերի և տեղեկատվության վարչությունից։

Նշենք, որ օրեր առաջ ԱԺ-ն ընդունեց Կառավարության կողմից առաջարկված Աշխատանքային օրենսգրքի փոփոխոթյունների նախագիծը, որը սահմանում է, որ արտակարգ դրության պայմաններում աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, եթե մինչև 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով: Իսկ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի համար նախատեսվում է, որ գործատուն կարող է չվճարել՝ ըստ իր հայեցողության։

Ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում աշխատող ծնողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է, եթե աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը բացակայել է մինչև երկու ժամ: Աշխատանքային օրվա ընթացքում երկու ժամից ավելի բացակայելու, ինչպես նաև ամբողջ աշխատանքային օրը աշխատանքի չներկայանալու դեպքում աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակի կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

Հիշեցնենք, որ Հայաստանում մինչև մայիսի 14-ը հայտարարված է արտակարգ դրության ռեժիմ։ Այսօր, սակայն, պարզ դարձավ, որ մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակումները կվերացվեն, գրեթե չեն լինի սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում: Բացվելու է նաև մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Բացի այդ՝ կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք բացօթյա տարածք ունեն: Բուսաբանական, կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, կթույլատրվի նաև արգելոցների գործունեությունը:

Անժելա Պողոսյան