ՄԻՊ արագ արձագանքման խումբ է գործուղվել «Նաիրի» ԲԿ՝ տեսակցելու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին
Հասարակություն
29.04.2020 | 20:18Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել «Նաիրի» բժշկակական կենտրոն՝ տեսակցելու Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին: