Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր կմնա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Լուրեր

09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի մեկի գործով մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների: Նա մի քանի օր մնալու է հիվանդանոցում, հետազոտության արդյունքներից ելնելով՝ պարզ կլինի, թե որքան պետք է շարունակի բուժումը: Այս մասին Factor.am-ին փոխանցեց Ռ․ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: «Նախնական հետազոտության արդյունքում է բուժող բժիշկը անհրաժեշտ համարել հավելյալ հետազություններ և բուժում հիվանդանոցային պայմաններում: Այս պահին չգիտեմ՝ ինչպես է իրեն զգում, երեկոյան եմ այցելելու»,- նշեց Լ․ Քոչարյանը: Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատել էին։

Ի դեպ, նախորդ շաբաթ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել փոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Նրանք որպես հիմնավորում նշել էին երկրում առկա կորոնավիրուսի համաճարակը, քանի որ ըստ նրանց Քոչարյանը գտնվում է վարակման տարիքային ռիսկային խմբում:

Հավելենք, որ վերջերս էլ՝ մարտի 9-ից մինչեւ ապրիլի 3-ը, Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր «Էրեբունի» ԲԿ-ում։ Նրա գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ՝ Քոչարյանը ճնշման տատանման հետ կապված խնդիրներ ուներ։

Նարեկ Կիրակոսյան