Գավառի հիվանդանոցում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել․ Գեղարքունիքի մարզպետ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

«Ես անձամբ ոստիկանապետի հետ եղել եմ դեպքի վայրում, այսինքն այնտեղ, որտեղ ժամեր առաջ եղել են կրակոցներ, և ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա տեղեկացրեց, որ հիվանդանոցում, որտեղ տեղի է ունեղել այս միջադեպը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել․ «Հիվանդանոցում եղել է փոխմարզպետը և ոստիկանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ»։

Մարզպետը վերստին նշեց, որ հարձակվողների թիվը մոտ հինգ հարյուր է եղել:

«Ականատեսների վկայությամբ՝ հինգ հարյուրից ավելի մարդիկ են եղել, նաև տեսաձայնագրություններն են նման պատկեր տալիս»,- ներկայացրեց նա։

Սանոսյանի հավաստմամբ՝ իրավիճակը կառավարումից դուրս է եկել, երբ միաժամանակ տարբեր մուտքերից ապակիները կոտրելով ներս են մտել այդ քաղաքացիները, որոնք հիմնականում եղել են Գավառի և Նորատուսի բնակիչներ․ «Դեպքի մանրամասները ոստիկանությունը կտա, փաստացի հիվանդանոցի միջադեպից առաջ փոխհրաձգություն է եղել և դեպքի վայրում ունեցել ենք երկու զոհ, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց»։

Նա նաև հավելեց, որ բուժաշխատողների մեջ վնասվածքներ ստացածներ չկան, իսկ ոստիկաններից ոմանք, հնարավոր է, քերծվածքներ ստացած լինեն։

Լիլիթ Շաբոյան