Ոստիկանությունը վերջապես հայտնեց Գավառի արյունալի միջադեպի մասին․ րոպեներ անց, սակայն, հաղորդագրությունը ջնջվեց

Լուրեր

03.06.2026 | 16:54
Դևիդ Բեքհեմն աստղ կունենա Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
03.06.2026 | 16:44
Ցուցադրված տեխնիկան մեծ մասամբ բանակին է մատակարարվում․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 16:33
Թուրքիայի տրանսպորտի նախարարը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներին է անդրադարձել
03.06.2026 | 16:24
Կսուբսիդավորվի լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը․Պապոյան
03.06.2026 | 16:19
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
03.06.2026 | 16:10
Մի 4 տարի առաջ ոչինչ չկար, իհարկե գոհ եմ․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 16:01
Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ
03.06.2026 | 15:52
ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ
03.06.2026 | 15:44
Ի՞նչ կալիբրով պիտի կրակեն, որ ինձ հասնի․ Անդրանիկ Քոչարյանը զրահամեքենա փորձարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:35
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով Կիևում է
03.06.2026 | 15:28
Էմանուել Մակրոնը հյուրընկալվել է Ֆրանսիայի հավաքականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:19
Ռոբոտ-շունը քողարկված հարձակման համար է, ավտոմատ է խոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:17
ԵՄ-ն կարող է արտոնություններ տրամադրել ՀՀ-ին // Արծրուն Մարգարյանի սպանության գործը վերաբացվել է․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 15:03
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ
03.06.2026 | 14:58
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Բոլորը

Այսօր Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպից շուրջ յոթ ժամ անց ՀՀ Ոստիկանությունը վերջապես պաշտոնական տեղեկություն հաղորդեց կատարվածի մասին։ Կառույցի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․
«Ապրիլի 28-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Գավառ քաղաքում, նախնական տվյալներով՝ Գավառի համալսարանի մոտակայքում։ Կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պետն ու բարձրաստիճան սպաներ: Անհրաժեշտ գործողություններ են իրականացնում օպերատիվ-քննչական խմբեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Միաժամանակ նշենք նաև, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակում:

Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և նույն պահին այնտեղ է եղել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է դեպքի վայրում, ոչ թե` հիվանդանոցում:

Նախաքննության շահերից ելնելով դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի ավելի ուշ»:

Նկատենք, որ Ոստիկանության այս հաղորդագրությունը րոպեներ անց հեռացվել կամ թաքցվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջից։