«Ակցիան կապված է իշխանության տգետ կառավարման հետ». ինչու են Հայկ Բարսեղյանին բերման ենթարկել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտյան կառավարության դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկվել SOS նախաձեռնության անդամ, ակտիվիստ Հայկ Բարսեղյանը:

Factor.am-ի հետ զրույցում Հայկը փոխանցեց, որ իրեն բերման են ենթարկել ակցիայի ժամանակ:

«Առավոտ ժամը 8:10-ին եկա կառավարության մոտ, որպեսզի քայլեմ աջ-ձախ, դա իմ ակցիան էր: Ժամը արդեն 8:30-ին ինձ ոչ նորմալ ձևով բերման ենթարկեցին՝ ասելով, որ ես խախտել եմ արտակարգ դրության կանոնները»,- ասաց նա:

Հայկ Բարսեղյանը նշեց, որ իրեն երկու ժամ պահել են Ոստիկանության բաժնում, որից հետո նա կրկին վերադարձել է կառավարության շենքի մոտ և շարունակում է իր բողոքի ակցիան:

Հայկի խոսքով՝ իր ակցիան ուղղված է իշխանությունների դեմ, որոնք երկիրը ճիշտ չեն կառավարում: «Ակցիան կապված է իշխանության տգետ կառավարման հետ: Իրենց կայացրած որոշումները ձևական են, ոչ միայն չեն լուծում ոչ մի խնդիր, այլ նաև ավելացնում են լուրջ խնդիրներ: Խնդիրներն այնքան են շատացել, որ մարդկանց տեղաշարժման համար ձերբակալում են, մարդիկ չունեն լույս, մարդիկ սոված են: Այս դեպքում էլ խոսալ չի լինում, պետք է հելնել փողոց: Սա նախազգուշացում է իշխանությանը, որպեսզի նրանք գիտակցեն կամ հրաժարական տան, կամ ներողություն խնդրեն տգետ կառավարման համար և փորձեն ուղղվել: Հրաժարական պետք է տան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլոր երեխաները, որոնք կառավարում են հանրապետությունը»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ Հայկ Բարսեղյանին բերման են ենթարկել վարչական իրավախախտում կատարելու համար:

Հիշեցնենք, որ Հայկ Բարսեղյանը տեղեկացրել էր, որ իր մտերիմ մարդկանցից մեկի տան լույսն անջատել են, որտեղ 8 մարդ է ապրում, դրանից հետո իր ընկերը՝ Միքայել Մարգարյանը, գնացել է կառավարական շենքի մոտ ակցիա անելու և պարզապես ասելու, որ լույսը մի անջատեք:

«Իր հետ եղել են իր երեխաները, որոնցից մեկը՝ անչափահաս: Դրանից երկու րոպե անց ձերբակալել են և՛ Միքայելին, և՛ երեխաներին: Ոչ միայն ձեռնաշղթա են հագցրել Միքայելի, այլև 17 տարեկան երեխու ձեռքերին»,- երեկ ասել էր Հայկ Բարսեղյանը և տեղեկացրել իր այսօրվա ակցիայի մասին:

Նարեկ Կիրակոսյան