Սեդա Սաֆարյանի ընտանիքի ծեծը, «Մարտի 1»-ի գործը և փաստաբանի անվտանգության խնդիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Օրերս մի խումբ անձինք հարձակվել ու ծեծի են ենթարկել «Մարտի 1»-ի ու մի շարք այլ աղմկահարույց գործերով  փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին՝ դստերը, փեսային, նրա քրոջն ու ծնողներին։ Միջադեպը ապրիլի 24-ի գիշերն է տեղի ունեցել՝ Երևանի Մուշ թաղամասում։ Մի խումբ երիտասարդներ կեսգիշերին մոտ հայհոյանքներ են տեղացել փաստաբանի խնամիների տան դիմաց, ու երբ տանտիրոջից զգուշացում են ստացել, հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան՝ մոտ 10 րոպե տևողությամբ, պատմում է Սեդա Սաֆարյանը:

«Վրա են տալիս ու սկսում են խփել, աղջիկս ա դուրս գալիս, գցում են գետնին, սկսում խփել, տալն է դուրս գալիս, տալին են խփում, 66-67 տարեկան մարդիկ են խնամիներս, նրանց են խփում։ Հարևանն է դուրս գալիս, հարցնում՝ մեծ մարդիկ են, ինչո՞ւ եք խփում, ասում են քո ինչ գործն ա, ու սկսում են նրան էլ խառնվելու համար խփել։ Կենտրոնացած են եղել աղջկաս վրա, իմ խնամին և աղջկաս տալը ասում են, որ հիմնականում երկու տղայով աղջկաս՝ Լուսինեին էին հարվածում, չէին հանդարտվում»։

Փաստաբանն ասում է՝ երիտասարդներն իրար մեջ վեճի իմիտացիա են ստեղծել, ապա կռվի մեջ ներքաշել իր հարազատներին ու ծեծի ենթարկել։ Սեդա Սաֆարյանը համոզված է՝ տեղի ունեցածը սովորական կենցաղային վեճ չէ, այլ պայմանավորված՝ իր մասնագիտական գործունեությամբ, ու մասնավորապես՝ «Մարտի 1»-ի հանգամանքների բացահայտմանն ուղղված իր կատարած աշխատանքով։ Պատմեց՝ այս ընթացքում ինքը հանդիպումներ է ունեցել «Մարտի 1»-ին առնչված անձանց հետո, որոնք պատրաստ են եղել կարևոր ցուցմունք տալ, և դա աննկատ չի մնացել, ըստ Սաֆարյանի՝ սա զգուշացում է ուղղված իրեն։

«Կան մարդիկ, որոնք կարող են շատ լուրջ ցուցմունքներ տալ և փակել շատերի բերանը կրակելու հետ կապված։ Միջադեպից առաջ ես լրատվամիջոցներով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված կտրուկ մերժողական դիրքորոշում եմ արտահայտել, և դրա հետ միասին օլիգարխների ուղարկած մարդկանց կրակելու վերաբերյալ եմ տեղեկություններ հայտնել, Արցախի ներքաշման հետ կապված։ ՀՀ-ից դուրս գտնվող օլիգարխի հետ կապված խնդիրներ ունեմ, էստեղ գեներալներ կան, որոնց անուններն եմ հնչեցրել»,- պատմեց Սեդա Սաֆարյանը։

Ըստ լրատվամիջոցների՝ Սեդա Սաֆարյանի հարազատներին ծեծի ենթարկողներից մեկը 22 տարեկան է՝ Փ․Կ․-ն, երկրորդը՝ 25 տարեկան՝ Մ․Ե․-ն, որոնք ինքնակամ Ոստիկանություն են ներկայացել, իսկ ըստ Սաֆարյանի՝ ամենաակտիվ դերակատարին՝ 24-ամյա Ա․ Գ․-ին ոստիկանները դեռ փնտրում են։ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում ենք, որ Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների նկատմամբ հարձակման փաստով հարուցված է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որ կատարել են մի խումբ անձինք կամ կազմակերպված խումբը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ևս, դեպքի հանգամանքներից ելնելով, պնդում է՝ հարձակումը պատահական միջադեպի հետևանք չէր կարող լինել․ «Հարձակվողները շատ լավ իմացել են, թե ուր են եկել, և շատ լավ պատկերացրել են, թե ինչ են անում։ Որովհետև տղամարդկանց վեճ կարող է լինել, բայց հարվածել կնոջը, գետին տապալել ու շարունակել հարվածել, դա բարոյական նորմերից դուրս է։ Չիմանալով, թե դիմացինդ ով է, դու երբեք քեզ թույլ չես տա, որովհետև կարող է նա լինի հանցավոր ռեժիմի ներկայացուցչի ախռանիկը, որ վաղը քեզ կծեփի պատին։ Երբ կնոջ հանդեպ են թույլ տալիս, դա կապ ունի տիկին Սաֆարյանի գործունեության հետ»։

Սեդա Սաֆարյանի ընտանիքի նկատմամբ հարձակումը հաջորդել է Մարտի 1-ի գործով որպես տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավվելուն, այս ընթացքում բազմաթիվ սպառնալիքներ է ստացել փաստաբանը, այս հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Ու նաև հիշեցնում է՝ հարձակման էր ենթարկվել նաև փաստաբանի եղբայրը՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, դեպքից ամիսներ անց մեղավորները բացահայտված չեն։ Սաքունցը նկատեց, որ Սեդա Սաֆարյանի նկատմամբ նման ոտնձգություններ տեղի չեն ունեցել նույնիսկ 2008-ից հետո փաստահավաք խմբում աշխատելիս․

«Հաշվի առնելով նաև Սեդա Սաֆարյանի ակնհայտ սկզբունքային մոտեցումները, գնահատականները դատավարությանը, թե քրեական գործով, որոնք ակնհայտորեն չեն կարող դուր գալ, հանդուրժելի լինել պաշտպանական կողմին կամ մեղադրյալներին, հաշվի առնելով այդ մեղադրյալների՝ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցնելու հանգամանքը, և նաև ենթադրյալ ազդեցության շրջանակները, միամիտ է պետք լինել՝ ասելու համար, որ սրանք պատահական են։ Սրանք համարում եմ զգուշացումներ, որովհետև չափից դուրս կլիներ, եթե Սեդա Սաֆարյանի նկատմամբ լինեին ոտնձգությունները, զգուշացումներ, որ Սեդա Սաֆարյանը ընկրկի»։

Այս միջադեպի և «Մարտի 1»-ի գործի միջև հնարավոր կապի մասին հնչող կարծիքները խնդրեցինք մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներին։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, սակայն, հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել։ Իսկ ահա Արամ Օրբելյանը հետևյալ կերպ արձագանքեց․ «Ցանկացած անձի նկատմամբ բռնության կիրառումը ընդունելի չի, և եթե այդ բռնությունը կիրառվել է անձի մասնագիտական գործունեության հետ կապված, մանավանդ դա լինի փաստաբան, դատավոր կամ բժիշկ, առավել ևս ընդունելի չէ, և կրկնակի դատապարտելի է»։

Իրավապաշտպանները պահանջ են դնում իրավապահ մարմիինների առաջ՝ ժամ առաջ բացահայտել փաստաբանի հարազատների դեմ բռնությունների ոչ միայն հեղինակներին, այլև պատվիրատուներին, ի հայտ բերել իրական շարժառիթները, իսկ մինչ այդ շեշտում են՝ այսօր կարիք կա ապահովել Սեդա Սաֆարյանի անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան