«Էրեբունի» ԲԿ-ի ավելի քան 20 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել. տնօրենն ու նախարարությունը տարօրինակ կերպով լռում են

Լուրեր

19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
Բոլորը

 Factor.am-ի տեղեկություններով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ավելի քան երկու տասնյակ բուժաշխատողների մոտ թեստավորումից հետո հաստատվել է կորոնավիրուս: Այս տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանից: Սակայն նա տարակուսելի պատասխան տվեց: «Ինձ մի զանգահարեք, ես կոմենտարիա չեմ տալու, թողեք հանգիստ աշխատենք»,- ասաց նա և ընդհատեց հեռախոսազանգը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի բաժնից էլ առաջարկեցին՝ թվային տվյալները ճշտել Առողջապահության նախարարությունից:

Նախարարությունն էլ իր հերթին է հրաժարվում որևէ տեղեկություն փոխանցել: Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Factor.am-ին ասաց, որ առանձին դեպքերով տեղեկություն չեն տրամադրում:

«Դա պետք է հիվանդանոցի տնօրինությունից ճշտեք, քանի որ այն մասնավոր հիվանդանոց է»,- ասաց նա:

Փաստորեն հիվանդանոցից ասում են՝ այդ տվյալները պետք է տրամադրի նախարարությունը, նախարարությունից էլ նշում են, թե դա պետք է անի հիվանդանոցը։ Եվ, ահա այսպես, մի կառույցը «մյուսի վրա գցելով» հարցի վերաբերյալ տվյալների տրամադրումը՝ մեզ զրկում են պաշտոնապես ճշտված տեղեկատվություն ներկայացնելու հնարավորությունից։ Մինչդեռ խոսքը գնում է հանրային կարևորության խնդրի մասին, այդ բուժաշխատողները սպասարկել են տասնյակ քաղաքացիների, որոնք իրավունք ունեն տեղեկացված լինել ռիսկերի մասին։

Ուստիև, հաշվի առնելով հարցի հանրային կարևորությունը, ստիպված ենք հրապարակել մեր ունեցած տեղեկատվությունը, համաձայն որի, «Էրեբունի» ԲԿ-ի ավելի քան 2 տասնյակ վարակակիր բուժաշխատողների մի մասը գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, մյուս մասը՝ Արտաշատի բժշկական կենտրոնում: Եվս 2 տասնյակ բուժաշխատող, որոնց թեստերի պատասխանները բացասական են եղել, մեկուսացված են։ Ընդհանուր առմամբ՝ մեր տեղեկություններով, «Էրեբունի» ԲԿ-ի ավելի քան 4 տասնյակ բուժաշխատողներ են մեկուսացված։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ «Էրեբունի» ԲԿ-ից պացիենտ է տեղափոխվել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Չի բացառվում, որ «Էրեբունի» ԲԿ-ի բուժաշխատողները ևս նույն անձի հետ շփվելու պատճառով են մեկուսացվել:

Նարեկ Կիրակոսյան