Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Արմեն Սարգսյանը Քաղաքացու օրվա առթիվ ուղերձ չեն հղել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը: Անցած տարի բուռն քննարկումներից հետո Կառավարությունը, ի վերջո, հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով ամրագրվում էր Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը:

Ըստ օրենքի՝ Քաղաքացու օրը պետք է նշվի ապրիլի վերջին շաբաթ օրը:

Նախորդ տարի այն տոնվեց ապրիլի 27-ին։ Այս տարի, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով որևէ միջոցառում նախատեսված չէ։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը, որի իշխանության օրոք քաղաքացիներին կարևորող տոն է ստեղծվել, մինչ այժմ օրվա առթիվ ուղերձով հանդես չի եկել: Նա միայն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Սերժ Թանկյանի երգը, շնորհակալություն հայտնել դրա համար և վերջում մեկ տողով հիշել Քաղաքացու օրվա մասին։

Վարչապետի պաշտոնական կայքում և ֆեյսբուքի պաշտոնական էջում մինչ այս պահը որևէ ուղերձ չկա: Թե որն է պատճառը՝ փորձեցինք պարզել նրա խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:

Ի դեպ, Քաղաքացու օրվան առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նարեկ Կիրակոսյան