Սերժ Սարգսյանի տապալումն ու նոր Հայաստանի գալուստը․ հաղթական ապրիլի 23. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
Բոլորը

Այսօր լրացավ երկու տարին, երբ  ուղիղ մեկ տասնամյակ երկիրը ղեկավարած Սերժ Սարգսյանն ընդունեց՝ ինքը սխալ էր, Նիկոլը Փաշինյանը՝ ճիշտ։ Ցեղասպանության հիշատակի սգո օրվա նախօրեին Երևանի փողոցներում համաժողովրդական ցնծություն էր՝ օրեր շարունակ «Մերժի՛ր Սերժին» վանկարկող քաղաքացիները միմյանց գրկախառնվում էին ու շնորհավորում, խանութներում շամպայնի դեֆիցիտ էր, իսկ փողոցներում՝ օրը ցերեկով հրավառություն․ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել։

Իսկ մինչ այդ՝ հեղափոխական Հայաստանի ապրիլի 23-ի առավոտը բացվում է մեծ հարցականով՝ որտե՞ղ է նախօրեին առևանգված Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանության Սևանի բաժնում Փաշինյանի փաստաբան Ռուստամ Բադասյանին ասել են՝ իրենց մոտ եղել է, բայց այլևս այնտեղ չէ։

Վաղ առավոտից ուսանողների հոսքը երկկողմանի փակում է Մաշտոցի պողոտան՝ ցույցերին միացել են 11 համալսարաններից։ «Մերժիր Սերժին» պաստառներով գործադուլ են հայտարարում ու հեղափոխությանը միանում «Հայփոստի» աշխատակիցները։

Գարեգին Նժդեհի հրապարակում բարձր՝ հեղափոխական տրամադրություն է։ Բայց քիչ անց Երրորդ մասի հրապարակ է բերվում Սերժ Սարգսյանի խորհրդանշական դագաղը։ Այստեղից ոչ այնքան հեռու՝ Չարբախում, կազմակերպել են երկիրն այլևս չղեկավարելու խոստումը դրժած Սերժ Սարգսյանի հուղարկավորությունը։

Ազատության հրապարակը լի է ՀՀԿ-ի իշխանության դեմ դուրս եկած Ապրիլյան պատերազմի մասնակիցներով։ Քիչ անց նրանք Բաղրամյան պողոտայում են՝ թիկունքով դեպի ոստիկանության հատուկջոկատայինները։ Նույն պահին Բժշկական համալսարանի մերձակայքում ոստիկանների խումբը ծեծի է ենթարկում մի քաղաքացու, և հարվածներ հասցնում՝ անցնող ավտոմեքենաներին։

Բժշկական համալսարանի մոտ 8 ոստիկաններ հարձակվում ու մեքենայից հանելով դաժան ծեծի են ենթարկում բժիշկ Հայկ Հովհաննիսյանին՝ գանգուղեղային վնասվածքով և այտոսկրի կոտրվածքով բժիշկը տեղափոխվում է «Թիվ 1 հիվանդանոց»:

Ապրիլի 23-ի դրությամբ ոստիկանական բաժանմունքներ են տարվել 1000-ից ավելի քաղաքացիներ, տուգանային հրապարակ՝ 500-ից ավելի ավտոմեքենա։

ՊՆ-ում ասուլիս է հրավիրում նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա չի կարծում, թե հրապարակով պետք է իշխանություն ձևավորվի՝ կարմիր գծերը դեռևս հատված չեն, կա երկխոսության տեղ։ Սարգսյանը գործնական առաջարկ ունի Փաշինյանին։ «Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի հանգուցալուծման տարբեր եղանակներ ու ձևեր։ Կարևոր է, որ նա կարողանա ազդակներ ուղարկել երևացող և ցանկալի է՝ չերևացող և բացատրի՝ իր ակնկալիքը հանգուցալուծման որն է»,- ասում է նախարարը։

Մինչ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասուլիս կտար, տեղի է ունենում վճռորոշ իրադարձություն՝ Երևանում տեղակայված խաղաղապահ բրիգադի զինծառայողները միանում են ցուցարարներին։ Հատկանշական է, որ հեղափոխությունից հետո այս զորամասը դուրս բերվեց մայրաքաղաքից։ Ապրիլի 23-ի կեսօրին վերջապես հայտնի է դառնում Նիկոլ Փաշինյանի գտնվելու տեղը, նա Երևանի ձերբակալվածների պահման վայրում է։ Իշխանությունը գործարք է առաջարկել ընդդիմությանը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շուրթերով․

«Պարոն Բաբլոյանն առաջարկում էր նստել սեղանի շուրջ՝ իրավիճակին խաղաղ լուծում տալու համար, առաջ քաշեց մի պայման, որ չպիտի լինի փողոցի ճնշում»,- ներկայացնում է ընդդիմադիրներից Լենա Նազարյանը։ Ընդդիմությունը մերժում է առաջարկը։ Բաղրամյան 26-ում հանդիպում են դեռևս վարչապետ Սերժ Սարգսյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Կաթողիկոսը, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։ Որոշում է կայացվում դիմել Գլխավոր դատախազություն՝ հետ վերցնելու ընդդիմադիր պատգամավորներին կալանավորելու միջնորդությունը։ Կարեն Կարապետյանը լրագրողներին հայտնում է․ «Ես գնում եմ հանդիպման պարոն Փաշինյանի հետ, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք»։

Հանդիպում՝ բանտախցում, ապա Կարեն Կարապետյանի հետ ձեռքսեղմում, ու Երևանի ձերբակալվածների պահման վայրից ազատ են արձակվում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը։ Հեղափոխության առաջնորդները կոչ են անում երեկոյան 7-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։

Այդ պահին դեռ անազատության մեջ էին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը և Լևոն Բարսեղյանը։ Վերջինիս կալանավորելու որոշում է կայացվում։ Արցախի ՊԲ-ն շարունակում է սահմանին հակառակորդի ուժերի կուտակման տեսանյութերով ընդդիմության նկատմամբ երեկվանից սկսված ճնշումները։ Այս անգամ հայտարարության առիթը համազգային զգոնությունը խարխլելու մտահոգությունն էր։

Հեղափոխության առաջնորդների ազատ արձակումը արագացնում է իրադարձությունների ընթացքը։ Այլևս հեղափոխական ալիքի անկասելի ճնշման տակ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս՝ իր հրաժեշտի ուղերձում հստակեցնելով, որ ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից որևէ մեկին ինքը չի գնա: «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է, ես կատարում եմ ձեր պահանջը»,- նշում է Սերժ Սարգսյանը։

Հրաժարականի տեքստը փողոցներում ձեռքից ձեռք է անցնում կայծակնային արագությամբ։ Երևանը ցնծում է ուրախությունից։ Մարդիկ գրկում են իրար, շնորհավորում ու համբուրվում, փողոցներում ավտոմեքենաների ազդանշանները հասնում են մաքսիմում բարձրության։ Ֆրանսիայի հրապարակում վեր է խոյանում բերդ պարը։ Առաջին շնորհավորանքներն են ստանում բարիկադների մյուս կողմից կռիվ տված ոստիկանները։

Սերժ Սարգսյանին փոխարինում է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։ Հրաժարականից վայրկյաններ առաջ համաժողովրդական շարժմանն է միանում Գագիկ Ծառուկյանը, որը հետո պիտի հպարտանար ցուցարարներին ջուր մատակարարելով։ Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը կոչ է անում ազատել բոլոր ընդդիմադիրներին: Արդեն կան միջազգային առաջին արձագանքները։ «Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- գրում է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Իսկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձով դիմում է հայ ժողովրդին․ «Ես այսօր վերջնականապես համոզվեցի, որ Հայաստանը մեծ ապագա ունի: Ես ձեզ աջակցում եմ, մենք միշտ կլինենք ձեր կողքին»:

Դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցներում ասեղ գցելու տեղ չկա։ Հրապարակը պատրաստ է դիմավորել բանտից հենց նոր ազատված հեղափոխության առաջնորդներին։

Արդեն երեկոյան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է: «Սիրելի ժողովո՛ւրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, դուք հաղթել եք, ուզում եմ իրար հետ բարձրաձայնենք այն կարգախոսը, որով կերտեցինք հաղթանակը՝ «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Ապա նա տեղեկացնում է հետագա պլանների մասին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մեկ շաբաթում պետք է ԱԺ-ն վարչապետ նշանակի ժողովրդի թեկնածուին, և ձևավորվի ժամանակավոր կառավարություն, իսկ ամենաշուտ ժամկետներում կկայանան խորհրդարանական ընտրություններ:

«Վենդետա չի լինելու, ատելություն, վրեժխնդրություն չի լինելու։ Հայաստանի Հանրապետությունում այս պահից սկսած հաստատվելու է օրինականության, հավասարության, եղբայրության և ազգային միասնականության մթնոլորտ»,- խոստանում է Փաշինյանը։

Անհապաղ ազատ են արձակվում ձերբակալված ու կալանավորված ընդդիմադիրները։ Հեղափոխական տոնախմբությունը մայրաքաղաքի փողոցներում շարունակվում է մինչև ուշ գիշեր՝ ժողովուրդը տոնում է հաղթանակը։ Խանութներից արագ անհետանում են ալկոհոլային խմիչքները. սպառվել է շամպայնը։

Չորեքշաբթի օրը «Մարիոթ» հյուրանոցում նշանակված բանակցությանը չի ներկայանում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալում է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը։ Համաժողովրդական ճնշման ներքո, նաև՝ Հանրապետականների քվեներով, մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը դառնում է նոր Հայաստանի վարչապետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան