Արցախի որևէ քաղաքական ուժի կամ անհատ գործչի հետ պաշտոնի շուրջ որևէ պայմանավորվածություն չկա. Արայիկ Հարությունյանի խոսնակ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացնելու բոլոր՝ և՛ խորհրդարանական անցած, և՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Factor.am-ի հետ զրույցում Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասաց՝ հատկապես հաշվի առնելով Արցախի փոքր լինելը, անհրաժեշտ է հանրապետությունում առկա մարդկային և քաղաքական ներուժն առավելագույնս օգտագործել՝ հանուն Արցախի և արցախցու շահերի:

Վահրամ Պողոսյանի խոսքով՝ առաջին փուլի հանդիպումները լինելու են խորհրդարան մտած քաղաքական ուժերի հետ: Առաջին խորհրդակցություններն անցկացվել են Աշոտ Ղուլյանի Արցախի Ժողովրդավարական կուսակցության և ՀՅԴ-ի հետ:

«Առաջին երկու հանդիպումների հետ կապված կարող եմ նշել, որ եղել են ընդհանուր քննարկումներ երկրի ներքին և արտաքին մարտահրավերների, առկա հիմնախնդիրների լուծման վերաբերյալ ընդհանուր փոխըմբռնումների շուրջ: Պետք է ասեմ, որ արդյունավետ քննարկումներ էին, մենք կոնկրետ բավարարված ենք այդ հանդիպումներից: Երկու քաղաքական ուժերի հետ էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մինչև նախագահի երդմնակալության արարողությունը, այսինքն՝ մինչև մայիսի 21-ը, շարունակել հանդիպումները»,- նշեց նա:

Առաջիկայում էլ՝ ապրիլի 24-ի հետո, Պողոսյանի տեղեկացմամբ, հանդիպումների շարքը կշարունակվի Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» և Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունների հետ:

«Որևէ քաղաքական ուժի հետ մենք համագործակցության որևէ խնդիր չենք տեսնում: Կա հրապարակված օրակարգ, այդ օրակարգի շուրջ են ընթանում բանակցությունները, քննարկումները: Բոլոր քաղաքական ուժերի հետ անխտիր պատրաստ ենք համագործակցել, եթե այդ օրակարգի հետ կապված իրենք խնդիր չունեն»,- ընդգծեց «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը:

Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, որ Արցախի Ժողովրդավարական և ՀՅԴ կուսակցությունների հետ արդեն նախարարական պորտֆելների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, Վահրամ Պողոսյանն արձագանքեց. «Այս պահի դրությամբ որևէ մեկի հետ՝ թե՛ քաղաքական ուժի, թե՛ անհատ գործչի հետ որևէ պայմանավորվածություն պաշտոնների հետ կապված չկա: Պարոն Հարությունյանը ևս այդ մասին հայտարարել է, և մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ բոլոր նմանօրինակ խոսակցությունները՝ թե՛ մամուլում, թե՛ հասարակության մեջ, իրականության հետ որևէ աղերս չունեն: Բոլոր այդ հարցերի հետ կապված պարզաբանումները լինելու են  հստակ և այս պահի դրությամբ՝ ինչ տեղեկություն մեր կողմից հանրայնացվել է, այդքանը համապատասխանում է իրականությանը: Մենք էլ ենք լսել, որ տարբեր անուններ են շրջանառվում տարբեր պաշտոնների հետ կապված, բայց որևէ որոշում, կրկնում եմ, չկա»:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Մոսիյանը նույնպես Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Արայիկ Հարությունյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել այս ծանր ժամանակաշրջանում Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիների շուրջ:

Հարցին, եթե ձևավորվելիք կառավարությունում ներառվելու առաջարկ լինի, ՀՅԴ-ն կընդունի՞, Արթուր Մոսիյանը պատասխանեց՝ ցանկացած հարց քննարկելու են՝ երկրի շահերից ելնելով:

«Նման հարց չի քննարկվել, իսկ գուշակություններ անելն ամենալավ գործը չէ: Պորտֆելներն ու դրանց քանակը մեզ չեն հետաքրքրում: Խնդիրն ավելի լուրջ է և սկզբունքային՝ կապված, մասնավորապես, երկիրն այս վիճակից դուրս բերելու հետ: Պորտֆելի առևտրի հարց մեր օրակարգում չկա»,- շեշտեց ՀՅԴ գործիչը:

Նշենք, որ արդեն կայացած կամ կայանալիք հանդիպումներին բարձրացվելիք խնդիրների մասին տեղեկություն խորհրդարանական մյուս ուժերի ներկայացուցիչներից ստանալ մեզ չհաջողվեց: