ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հայց է ներկայացրել դատարան

Լուրեր

27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
27.08.2026 | 17:19
Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:07
Դուք, ի վերջո, կամանդի՞րն եք, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:58
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
27.08.2026 | 16:53
Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել, իբր, ԱՄՆ էներգետիկ համակարգի համար արտասահմանյան սարքավորումների սպառնալիքի պատճառով
27.08.2026 | 16:44
Վարչապետի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ, ծանոթ չեմ անձամբ. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:36
«Մանչեսթեր Սիթիի» նոր համազգեստը՝ ստեղծված երկրպագուների և ԱԲ-ի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:32
Ուժգին կարկուտ՝ Լոռիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:27
Եթե էսօր մենք չասենք Քյարքի, նշանակում է` Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:20
Զախարովան հայտարարել է, թե ՀՀ-ում «բռնաճնշումներ են այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ դաշնակցության օգտին»
27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:11
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հայցադիմում է ներկայացնում դատարան:

«Սիրելի’ հայրենակիցներ,
թանկագին բարեկամներ, շնորհակալ եմ, որ իմ նախորդ հրապարակումն արժանացավ ձեր ուշադրությանն ու եղան աջակցության բազմաթիվ գրառումներ:

Իմ ապրած 52 տարիների ընթացքում այնքան սուտ և կեղծիք չէի լսել, որքան լսեցի վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Կարծում էի՝ Քրիստոսի հարության տոնը կմաքրի չար մտքերը, կբուժի հիվանդ , նենգ երևակայությունը։
Մտածում էի՝ լռեմ, կհասկանան իրենց մեղքը։

Բայց ստի կծիկն այնքան գլորվեց, որ հիմա մեծ, դատարկ փուչիկի նման բանսարկությունը պայթելու է ոմանց ճակատին։
Ճշմարտությունը մեկն է, ու որքան էլ ցանկանան նենգափոխել, միևնույն է, այն արևի շողի նման ճառագելու է։
Իսկ ճշմարտությունը հետևյալն է․

Հովհաննես Գալստյանը ինձ ներկայացրել է Կաննի կինոփառատոնին պատշաճ մասնակցելու մեծ ծրագիր։ Ներկայացված ծրագրի բյուջեն նախարարության բյուջեում նախատեսված գումարից մեծ էր։ Ասաց՝ հովանավորներ ունեմ, կօգնեն։

Հետո կինոկենտրոնը դիմեց, ես էլ հավանության արժանացնելով ծրագիրը, հրամանով կինոկենտրոնին (այն ժամանակ տնօրեն Գևորգ Գևորգյան) հանձնարարեցի կազմակերպել։ Պատվիրակության ղեկավարն էր Հովհաննես Գալստյանը։
Մեկնելուն մնացել էր գրեթե մեկ շաբաթ։ Ինձ զեկուցեցին, որ Կաննի ծրագիրը տապալվում է, և տապալվում է ղեկավարի մեղքով։ Արագ որոշում կայացվեց փոխել ծրագրի ղեկավարին։ Հովհաննես Գալստյանը ամեն բան փոխանցեց ծրագրի նոր ղեկավարին։ Տեղավորվեցին ժամկետների մեջ, և պատվիրակությունը, այդ թվում՝ Հովհաննես Գալստյանը, մեկնեցին Կանն։ Վերադարձան՝ ներկայացնելով բովանդակային և ֆինանսական հաշվետվություն (օդանավի տոմս, հյուրանոց, օրապահիկ, տաղավար և այլն)։

Հետո Հովհաննես Գալստյանից տեղեկացա, որ իր հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։
Պատասխանատու աշխատանքի ընթացքում պատահում է, որ ոչ ստանդարտ իրավիճակներում, մարդուն օգնելու համար, պետք է որոշում կայացնել։

Ես Հովիկին ասացի, որ կքննարկենք հարցը և անպայման լուծում կգտնենք, թեև որևէ պարտավորութուն չունեի։
Կարճ ժամանակ անց ես հրաժարական տվեցի։

Սա է ամբողջ պատմությունը, որը Հովհաննես Գալստյանը նենգափոխում և ներկայացնում է՝ իբր ես իրենից գումար եմ պահանջել և ստացել։ Ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար…

Ի՛նքն է գնացել Կանն, ի՛նքն էլ ծախսել է, հաշվետվության մեջ էլ պարզ երևում է՝ ինչի վրա են ծախսել։
Վերջին օրերին Հովհաննես Գալստյանը հրապարակային բազմաթիվ զրպարտչական ու վիրավորական արտահայտություններ է արել, ինչն անպատասխան չի մնալու։

Նա անձամբ պետք է հրապարակայնորեն հերքի զրպարտությունները և ներողություն խնդրի վիրավորանքների համար։
Այդ նպատակով հայցադիմում ենք ներկայացնում դատարան։
Վստահ եմ, որ այս դատը լավագույն դասը կլինի բարոյականության սահմանն անցնողների համար», – ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին նախարարը։

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

Արմեն Ամիրյանն արձագանքել էր ՔԿ հրապարակմանը՝ նշելով, թե չկա որևէ մեկը, որ կարող է ասել, որ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել։

«Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող», – հայտարարել էր Արմեն Ամիրյանը։