ՀՀ կառավարությունը պետք է հստակ ասի՝ արդյո՞ք Արցախի հարցում ճնշումների է ենթարկվում, որ որևէ փաստաթուղթ ստորագրվի այսօր. Մուրադ Փափազյան

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor.amի հեռախոսազրույցը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ

– Մոտենում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը: Ֆրանսիայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Փարիզում, հիշատակի արարողություններ են անցկացվում: Այս տարի, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ինչպե՞ս եք նախատեսում հիշատակել այդ օրը:

– Նախ՝ բոլորի համար պետք է հստակ լինի, որ մեր կամքը շատ զորավոր է: Այս տարի էլ, անգամ երբ պայմանները շատ տարբեր են, մենք շարունակել ենք քարոզչական և իրազեկման աշխատանքը տարբեր սոցիալական ցանցերում, որպեսզի հանրային կարծիքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դատապարտի Թուրքիայի այսօրվա կառավարությանը, որը շարունակում է մերժել Ցեղասպանության իրողությունը և հատուցման հարցը, որ մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Այսօր, անշուշտ, տարբեր իրավիճակ է, մենք բանակցում ենք Ֆրանսիայի կառավարության, նախագահի և մեծ քաղաքների քաղաքապետների հետ, որպեսզի նույնիսկ այս պայմաններում հիշատակվի իրենց կողմից ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Բոլորն էլ շատ դրական են ընդունում մեր մտահոգությունները: Փարիզում՝ կառավարության և Փարիզի քաղաքապետի հետ, ապրիլի 24-ին պետք է փոքր խմբով հավաքվենք Կոմիտասի արձանի առջև՝ հարգանքի տուրք մատուցենք 1.5 մլն նահատակների հիշատակին: Կառավարության կողմից ներկա կլինի արդարադատության նախարարը, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Բոլոր այն քաղաքներում, որտեղ հայկական համայնք կա, նույն կերպ համայնքի ներկայացուցիչներն ու քաղաքապետները կհամախմբվեն՝ շատ փոքր թվով, որպեսզի նաև իրենց կողմից հիշատակվի Ցեղասպանության օրը: Հիշեցնեմ նաև, որ անցյալ տարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունեց մեր պահանջը, և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այսինքն՝ բոլոր մակարդակի իշխանությունները՝ ազգային, շրջանային, տեղական, պարտավոր են հիշել այդ օրը որպես Հայոց ցեղասպանության օր: Այսպիսով, աշխատանքները շարունակում ենք՝ դրանք հարմարեցնելով կորոնավիրուսի այսօրվա իրադրությանը:

– Կորոնավիրուսի հետ կապված՝ ի՞նչ վիճակ է ներկայում Ֆրանսիայում: Սահմանափակումները որքանո՞վ են ազդել երկրի բնականոն կյանքի վրա:

– Շատ դժվար իրավիճակ է, տնտեսությունը գրեթե զրոյի է հավասարվել: Ամբողջ Ֆրանսիայում արգելված է փողոց դուրս գալ՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի, և այն մարդկանց պարագայում, ովքեր ստիպված են աշխատանքի գնալ: Հիշեցնեմ, որ 10 մլն մարդ անգործության մատնվեց այս 1.5 ամսվա ընթացքում: Իրադրությունն այսպիսին կմնա մինչև մայիսի 11-ը՝ կարանտինի ավարտը, երբ կկարողանանք դուրս գալ տանից, աշխատանքի գնալ: Հավաքները, անշուշտ, կշարունակեն արգելվել, ռեստորանները՝ փակ մնալ:

– Այս իրադրության մեջ ինչպե՞ս են գործում հայկական կազմակերպությունները, մասնավորապես՝ ստեղծված իրավիճակում հայ համայնքի կարիքավոր ներկայացուցիչներին օգնելու հարցում:

– Փորձում ենք ներկա լինել բոլոր այն վայրերում, որտեղ գաղութներ ունենք, հայկական կյանք կա, որպեսզի օժանդակենք, եթե դժվարության մեջ են, ասենք՝ տարեցները կամ հիվանդները: Ֆրանսիայում կառավարությունը բավական լավ է կազմակերպել, բայց մենք էլ մեր ջանքերն ենք գործադրում: Այս տարի այդպես է, բոլորովին պետք է փոխենք մեր մտածելակերպը: Բայց նաև, ապրիլի 24-ի ծիրում, պետք է ցույց տալ, որ մենք շարունակում ենք ոչ միայն հիշել, բայց նաև պահանջել:

– Համաճարակը որքանո՞վ է տարածվել հայ համայնքի շրջանում: Տվյալներ ունե՞ք՝ վարակվածների և մահվան դեպքերի մասին: Բոլորիս, իհարկե, հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացավ Պատրիկ Դևեջյանը:

– Պատրիկ Դևեջյանի մահը շատ մեծ կորուստ է: Նա ոչ միայն անձնապես ընկեր էր, տասնյակ տարիներ միասին աշխատել ենք, մեզ շատ օգտակար է եղել Պատրիկը: Մեզ համար իսկապես մեծ կորուստ էր նրա մահը: Վերադառնալով համայնքի վերաբերյալ հարցին՝ հստակ տվյալներ դժվար է ունենալ: Ֆրանսիայում 20.000 մահ ունեցանք, որոնց մեջ կարող են նաև հայեր լինել:

– Պարո՛ն Փափազյան, անդրադառնանք նաև ԼՂ հակամարտությանը: Մոսկվան կրկին, կարծես, ակտիվացել է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով բանակցային սեղանին գտնվող փաստաթղթի մասին, որը ենթադրում է հակամարտության լուծման փուլային տարբերակ, այդ թվում՝ տարածքների վերադարձ: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է: Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Փարիզի ջանքերը բավարար համարո՞ւմ եք:

– Մենք փորձում ենք Ֆրանսիայի նախագահին և կառավարությանն իսկապես ցույց տալ, որ Արցախի հարցը առաջնահերթությունների առաջնահերթությունն է մեզ համար՝ իբրև ֆրանսիահայ, որպես Ֆրանսիայի քաղաքացի, որ իսկապես կապված ենք Հայաստանին, Արցախին և Հայ դատին: Սա մեր առօրյա աշխատանքն է, որ տանում ենք մինչև ամենաբարձր մակարդակը: Բավական մտահոգված ենք Լավրովի երեկվա հայտարարությունների առիթով: Դա ցույց է տալիս, որ մենք պետք է ավելի ամուր լինենք մեր պահանջներում՝ պահանջելով նաև, որ Հայաստանը երբեք չզիջի, Հայաստանի կառավարությունը հստակ տեղեկացնի՝ արդյո՞ք ճնշումների է ենթարկվում, արդյո՞ք որևէ մեկ պետություն ճնշում է, որ որևէ փաստաթուղթ ստորագրվի այսօր:

Շեշտը պետք է դնենք Արցախի անկախության անհրաժեշտության վրա՝ իբրև կենաց հարց, և հիմնվելով Արցախի ժողովրդի կամքի վրա, որն արտահայտվել է հանրաքվեով: Բոլորի համար նաև հստակ պետք է լինի, որ ժամանակն է՝ Հայաստանի դիվանագիտությունն ակտիվացնի աշխատանքները Սփյուռքի օժանդակությամբ, որպեսզի հասնենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: Հայաստանն այս հարցում կստանա Սփյուռքի զորակցությունն ու օժանդակությունը:

– Մարտին Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրություններ անցկացվեցին: Արդյունքները գոհացուցի՞չ են, հայ համայնքի աջակցությունը վայելող թեկնածուները հաջողություն գրանցեցի՞ն:

– Մեծ քաղաքներում՝ Փարիզ, Լիոն, Մարսել, որոնք հայաշատ քաղաքներ են, դեռ ընտրությունների երկրորդ փուլ պետք է տեղի ունենա, որովհետև քաղաքապետեր չընտրվեցին: Երկրորդ փուլը, որ նշանակված է հունիսի 21-ին, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի՝ կա՛մ մինչև աշուն, կա՛մ 2021-ի սկիզբ: Հիմա դժվար է եզրակացնել, բայց կարծում ենք, որ այն թեկնածուները, որոնց մենք զորակցում էինք, կընտրվեն: Պետք է նաև ասեմ, որ Թուրքիան շատ աշխույժ էր այս ընտրությունների ընթացքում՝ ներկայացնելով ոչ միայն ֆրանսիացիների, այլև թուրքերի, որոնք կապված են Էրդողանի կառավարության հետ: Առաջին փուլում նրանք արդեն ձախողեցին, և մենք աշխատանք կտանենք, որպեսզի երկրորդ փուլում նույնպես ձախողվեն, և Թուրքիան լծակներ չունենա ֆրանսիական ներքաղաքական կյանքում:

– Փարիզի քաղաքապետի թեկնածուներից մեկը մտահոգություններ էր առաջացնում: Ավելի վաղ մեզ հետ զրույցում խոսելով Ռաշիդա Դաթիի մասին՝ Դուք նրան որակեցիք որպես «Ադրբեջանի զինվորը Ֆրանսիայում»: Առաջին փուլում Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն առաջ է անցել Դաթիից ստացած քվեներով: Երկրորդ փուլում այս պատկերը պահպանել հնարավո՞ր է՝ Ձեր կարծիքով:

– Այո՛, մենք զորակցում ենք Անն Իդալգոյին, որը հայամետ քաղաքականություն է վարում, մեզ հետ թե՛ քաղաքական, թե՛ անձնական շատ ջերմ հարաբերություններ ունի: Նրա մրցակից Ռաշիդա Դաթին Ադրբեջանի և Ալիևների լծակն է: Երկրորդ փուլում խիստ պայքար է սպասվում Անն Իդալգոյի և Դաթիի միջև: Մենք շատ լուրջ աշխատանք տարանք, որպեսզի ներկայացնենք Ռաշիդա Դաթիի մտերմությունն Ադրբեջանի հետ: Այսօր մենք լավատես ենք, որ երկրորդ փուլում Անն Իդալգոն է հաղթելու:

Թամարա Հակոբյան