ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամների դիտարկումները խորը հիասթափություն են առաջացնում ու արմատապես տարբերվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումից. Աշոտ Ղուլյան

Լուրեր

12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը երկուշաբթի նամակ է ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգի Ծերեթելիին և ԽՎ Բյուրոյի անդամներին՝ արձագանքելով համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին և Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների մասին հայտարարություններին։ Նամակում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հարգելի գործընկերներ,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին: Գնահատանքի է արժանի նաև ԵԱՀԿ ԽՎ Նախագահի դիմումը բոլոր կողմերին՝ անսալու ՄԱԿ-ի հրադադարի կոչին: Դա կարևոր, անհրաժեշտ և յուրաժամ նախաձեռնություն էր, որի իրականացումը մեծապես կնպաստի մարդկությանը սպառնացող համաշխարհային այս մարտահրավերի հաղթահարմանն ուղղված միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերին։

 

Համոզված ենք, որ նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի այս ճգնաժամային շրջանում անհրաժեշտ է ազատվել անցյալի ժառանգության հին կարծրատիպերից և բաժանարար գծերից: Համավարակի հետևանքով առաջացած այս գլոբալ փորձությանը մենք կարող ենք դիմակայել միայն համատեղ ջանքերի և ներառականության սկզբունքի ապահովման միջոցով։

 

Արցախի Հանրապետությունն անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ մարտի 24-ին վերահաստատելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու իր հանձնառությունը: Այս օրերին համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական օրակարգին ծառայեցնելու ցանկացած փորձ կարող է ծայրաստիճան վտանգավոր հետևանքներ ունենալ միջազգային հանրության համար, ինչը խստորեն դատապարտելի է։

 

Մենք հակված ենք այն կարծիքին, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը չպետք է օգտագործվի մարդու իրավունքների սահմանափակման համար, ներառյալ՝ ընտրելու և ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու իրավունքի իրացումը։ Այս համատեքստում Արցախում վերջերս կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամների դիտարկումները խորը հիասթափություն են առաջացնում: Ավելին, այդ դիտարկումներն արմատապես տարբերվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից և գնահատականներից, որոնք իրենց 2020 թ. մարտի 31-ի հայտարարությունում «ճանաչել են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իրենց ապագան որոշելու գործում»: Նմանատիպ դիտարկումները հակասում են նաև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության կողմից բազմիցս արված հայտարարություններին առ այն, որ իրենք լիովին սատարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

 

ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի հարգարժան անդամներ,

 

Արցախի Հանրապետության համար ընտրությունները նորություն չեն և 1991 թվականի անկախությունից ի վեր եղել են երկրի քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Նույնիսկ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման արդյունքներով 1992 թվականի Հելսինկյան որոշման մեջ հստակորեն նշվում է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների՝ բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը: Միջազգային միջնորդները, ինչպես նաև Բաքուն, ուղիղ կապ են պահպանել ընտրությունների միջոցով ձևավորված Արցախի իշխանությունների հետ: Հարկ է նշել նաև, որ Բիշքեկյան արձանագրությունը, որը ճանապարհ է հարթել 1994 թվականի մայիսին հրադադարի հաստատման համար, ստորագրվել է բոլոր երեք կողմերի ընտրված ներկայացուցիչների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից:

 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրություններն անց են կացվել մրցակցային և ազատ պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ձեռնարկվել են կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցները` ընտրությունների ժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Արդյունքում ընտրություններն անցել են մրցակցային և ազատ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Ազգային ժողով են անցել հինգ քաղաքական կուսակցություններ: Քանի որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների անհրաժեշտ քանակությունը, նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կայացել է ապրիլի 14-ին:

 

Հարկ է նաև նշել, որ 1991 թվականի անկախությունից ի վեր Արցախում մի շարք ընտրություններ և հանրաքվեներ անց են կացվել ծայրաստիճան դժվար, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գնդակոծման և ռմբակոծման պայմաններում: Թույլ տվեք վստահեցնել, որ ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են մնում ազատ, անկախ և ժողովրդավարական պետություն կառուցելու իրենց ընտրած ուղուն և այդ ճանապարհին պատրաստ են հաղթահարելու ցանկացած խոչընդոտ և մարտահրավեր: