Ապրիլի 24՝ առանց Ծիծեռնակաբերդ այցելության․ ի՞նչ է սպասվում Հայոց ցեղասպանության օրը ՀՀ-ում և արտերկրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը դատարկ կլինի։ Անմար կրակը կվառվի՝ առանց հազարավոր ծաղիկների ու մարդկային հոսքի։ Կորոնավիրուսային համավարակը հաշվի առնելով՝ կառավարությունը նման որոշում է կայացրել։ Փոխարենը՝ զոհերի հիշատակն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, այլ կերպ կհարգեն։

«Ապրիլի 23-ի երեկոյան 9-ին կլինեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո պետք է մարվեն Երևանի և մարզկենտրոնների լույսերը։ Մենք կոչ ենք անելու մեր քաղաքացիներին՝ մարել նաև իրենց բնակարանների լույսերը և սևեռել հայացքները դեպի հուշահամալիր»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Քաղաքացիներին կոչ են անում ապրիլի 23-ին երեկոյան 9-ին հնչող զանգերին զուգահեռ՝ նաև պատուհաններից հեռախոսի լուսավորությամբ ոգեկոչել Եղեռնի զոհերի հիշատակը։ «Ապրիլի 24-ին առավոտյան 08։00-ից սկսած՝ քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 համարին Հայաստանից և 0037433191500-ին արտերկրից՝ իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունն օրվա խորհրդին։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կհայտնվեն հուշահամալիրի սյուներին»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց․ այսօրվանից մուտքը դեպի Ցեղասպանության հուշահամալիր փակ կլինի։ Ապրիլի 24-ին առավոտյան հուշահամալիր կայցելեն Հայաստանի վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահն ու կաթողիկոսը։ Կհնչի հայազգի անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանի կենդանի կատարումը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասում է․ ստեղծված իրավիճակում հիշատակի հանդեպ ամենամեծ հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն է․ «Քանի որ ունենք այսպիսի սահմանափակումներ, ջանք չենք խնայել՝ մեր յուրաքանչյուր քաղաքացու խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում ապահովելու համար․ սկսած ծաղիկների խոնարհումից, վերջացրած մեկ երեկոյի ժամանակ միասնական լույս վառելով»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կարծիքով էլ՝ այս տարի հայերն ապրիլի 24-ին ոչ թե ֆիզիկական, այլ բարոյական մասնակցություն կունենան․ «Թող բոլորն իմանան, որ նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում Հայոց ցեղասպանության մեր պահանջատիրության ձայնը չի լռելու, չի ընդհատվելու, և մենք շարունակելու ենք պահանջել արդարություն, համամարդկային արժեքների հաղթանակ և մյուս տարի, համոզված եմ, մեկ այլ ձևաչափով կնշենք Հայոց ցեղասպանության հիշատակի օրը»։

Իսկ ի՞նչ է լինելու ապրիլի 24-ին Հայաստանի սահմաններից դուրս։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, չեղարկվել են անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումները: Փոխարենը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ԱՄՆ-ի հայ համայնքի կազմակերպությունները Հարավային Կալիֆոռնիայում յուրատեսակ ակցիա կիրականացնեն․ սննդային ապահովման խնդիր ունեցող 1․5 միլիոն մարդու կտրվի սննդային փաթեթ՝ ի նշան շնորհակալության ամերիկացի ժողովրդին՝ Եղեռնից հետո հայերի կողքին լինելու համար։

Ավստրալիայում երկրի քաղաքական առաջնորդներն ապրիլի 24-ին ուղիղ եթերով Հայոց ցեղասպանության թեմայով համերաշխության տեսաուղերձներ կհնչեցնեն և հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին։ Ավստրալիայի ժամանակով 19։30-ին կայանալիք հեռարձակումը կփոխարինի Սիդնեյում, Մելբուրնում և Ավստրալիայի այլ խոշոր քաղաքներում ամեն տարի ապրիլի 24-ին անցկացվող միջոցառումներին։

Նույն օրը՝ նույն ժամին, առցանց քննարկում կանցկացվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից։ Քննարկման բանախոսները կլինեն «Ավրորայի» համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը, Ավրորայի մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն և այլք։ Հեռարձակման ընթացքում կհայտարարվեն նաև «Ավրորայի» 2020 թվականի հերոսների անունները։

Ապրիլի 24-ին սփյուռքում կազմակերպվող միջոցառումների շարքում կլինի նաև իսպանական ֆլեշմոբը։ Այս մասին մեզ հետ զրույցում մանրամասնեց Իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որն օրերս Ազգային ժողովում այս թեմայով առաջարկություն էր ներկայացրել։

«Որոշել են ֆլեշմոբ անել նկարներով․ ամեն մեկն իր ձեռքում պահի նկար Ցեղասպանության թեմայով՝ խորհրդանշելով զոհերի քանակը, տարեթիվը կամ քննադատող ինչ-որ գրվածք լինի, օրինակ՝ Never again։ Հետո, ինչքան գիտեմ, որոշել են այդ օրը մոմեր վառել իրենց պատշգամբներում»,- տեղեկացրեց պատգամավորը։

Այսպիսով, ապրիլի 24-ին՝ ազգովի միասին, բայց յուրաքանչյուրն իր տանը։ Կորոնավիրուսային համավարակը, որն աշխարհի հայերին կստիպի Ցեղասպանության հիշատակի օրը տանը մնալ, Հայաստանում արդեն հասցրել է 1401 վարակման ու 24 մահվան պատճառ դառնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան