Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Նույնիսկ էներգիակիրների գների ներկայիս անկման համատեքստում պայմանագրային պարտավորությունները մնում են, այդ թվում ՝ Հայաստանի և Բելառուսի համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Լավրովը հիշեցրել է, որ երբ կնքվեցին այդ համաձայնագրերը, էներգիառեսուրսների սահմանված գինը շուկայականից ցածր է եղել: «Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ: Բայց երբ գինը հասել է նրան, որը հիմա է, պետք է հաշվի առնել, որ որոշ պայմանագրային պարտավորություններ կան», – ասել է Լավրովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը հիմա չի նվազեցնում գազի գները Եվրասիական տնտեսական միության երկրների համար, ինչպես դա ավելի վաղ արվել է ԵԱՏՄ-ից դուրս մի շարք երկրների համար։ Լավրովը նշել է, որ ավելի վաղ Մոսկվան առաջարկներ էր ստացել ՝ վերանայելու գազի գները: «Համոզված եմ, որ դիմումների քննարկման ընթացքում, իսկ դրանք վերջերս եղել են ինչպես մեր բելառուս ընկերներից, այնպես էլ հայ ընկերներից, իհարկե, հաշվի են առնվում մեր դաշնակից հարաբերությունները: Բայց, հավանաբար, սխալ է հիշել դա միայն այն դեպքում, երբ իրավիճակը դառնում է տրամագծորեն հակառակն այն իրավիճակի, որը երեք-չորս տարի առաջ էր», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Նա հավելել է, որ տրամաբանություն տեսնում է գազի գների վերանայման հարցը բարձրաձայնելու մեջ, «բայց այդ դեպքում իսկապես պետք է մինչև վերջ տրամաբանության սահմաններում լինենք»:

«Երբ այն գինը, որն այժմ հասանելի է Հայաստանի և Բելառուսի համար, երկու-երեք անգամ ցածր էր շուկայական գնից, այն ընդունվել է, որ այդպել էր պետք է լիներ: Եվ ոչ մեկը չի ասել, որ դա քաղաքականություն է»,- նշել է Լավրովը։