Արմեն Թավադյանն ընդդեմ Աշոտ Մելիքյանի գործը կքննի դատավոր Աննա Փիլոսյանը
Հասարակություն
21.04.2020 | 15:15«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի հայցադիմումն ընդդեմ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի կքննի դատավոր Աննա Փիլոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք «datalex» տեղեկատվական համակարգից։
Արմեն Թավադյանը Աշոտ Մելիքայանին դատի է տվել հետևյալ արտահայտության համար․ «Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»: Նա պահանջում է հերքել այս տեղեկությունը և իրեն 2 մլն ՀՀ դրամի չափով փոխհատուցել։