Իշխանությունից պահանջում ենք խորքային վեթինգի իրականացում դատաիրավական համակարգի բոլոր մարմիններում. հայտարարություն

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Քաղաքացիական հասարակության մի խումբ  կազմակերպություններ ու  անհատ փաստաբաններ հայտարարություն են տարածել ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի  ձախողման մարտահրավերի վերաբերյալ:

 

«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմի ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովը 2020թ մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ, որոնք նպատակ ունեն ապահովելու դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգման մեխանիզմները:

Ելնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումն ապահովող օրենսդրական  փոփոխությունների վերլուծությունից՝ արձանագրում ենք.

 

  1. Գերազանցապես դատական, կառավարման և սոցիալական անարդարությունների դեմ ոտքի ելած և հեղափոխություն իրականացրած հանրության անկնալիքները դատական համակարգի արմատական բարեփոխման մասով հեղափոխությունից երկու տարի անց չեն արդարացվելու, որովհետև քաղաքական մեծամասնությունը ընդունված օրենսդրական փոփոխություններով հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգի իրականացման պարտավորության կատարումից և իրականացնելու է միայն ձևական կամ ընտրովի ստուգում:

 

  1. Տեղի է ունեցել ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից՝ արդարության և արդարադատության հաստատման օրախնդրից:

 

Մասնավորապես, իշխանությունը բազմիցս հայտարարել է դատաիրավական համակարգում վեթինգի իրականացման անհրաժեշտության մասին, որն ըստ միջազգայնորեն ձևավորված լավագույն փորձի պետք է առնվազն ներառեր հետևյալ բաղադրիչներով ուսումնասիրություն դատավորի, սահմանադրական դատարանի դատավորի կամ նրանց թեկնածուի համար՝

  • Կարողությունների և գիտելիքի,
  • Բարեվարքության կամ ընդհանուր առմամբ այնպիսի գործողությունների ուսումնասիրություն և գնահատում, որոնք կասկած կարող են հարուցել նրանց բարեվարքության և մասնագիտական գործունեության նկատմամբ,
  • Գույքի և եկամուտների։

 

Մինչդեռ, ՀՀ ԱԺ ընդունած օրենքները սահմանափակել են վեթինգի գործիքակազմը՝ թողնելով երկու հիմնական ուղղություն՝ գործող դատավորների գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի ստուգում, ինչպես նաև դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգում, ինչպես նաև չնախատեսելով հետադարձությամբ համընդհանուր վեթինգի կիրառում բոլոր դատավորների նկատմամբ։ Ընդ որում, hայտարարագիր չներկայացնելու, սխալ տվյալ ներկայացնելու կամ գույք, եկամուտ չհայտարարագրելու համար պատասխանատվություն է սահմանվելու միայն 2017թ․ հունիս ամսից հետո ներկայացրած պաշտոնատար անձանց համար։ Այսինքն, դրանից առաջ կատարված նույն արարքի համար որևէ պատասխանատվություն չի սահմանվել: Նույն կերպ, համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանկերից կարող է պահանջել և ստանալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հաշիվների առկայության, հաշվի մնացորդի և հաշվի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն միայն 2017թ․ հուլիսի 1-ից հետո ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի տրվել լիազորություն իրականացված վերլուծության հիման վրա հայտարարատուներից պահանջելու պարզաբանումներ և դրանց հիման վրա գործի նյութեր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն 2017թ.-ի նախորդած  ժամանակահատվածի համար:

Առաջին անգամ շահերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացվելու են 2019թ․ տարեկան հայտարարագրում և միայն 2019 թվականի համար, իսկ սահմանված շահերի հայտարարագիրը նախատեսում է խիստ սահմանափակ տեղեկությունների շրջանակ։ Կրկին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող նաև ավելի վաղ ժամանակահատվածի վերաբերյալ հավաքել տեղեկություններ շահերի բախման վերաբերյալ կամ դրանց կապակցությամբ որևէ քայլ ձեռնարկել։

Ծայրահեղ անլուրջ է բարեվարքության ստուգման  խիստ սահմանափակ հնարավորությունը, որովհետև բարվերաքության ստուգում իրականացվելու է միայն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների համար։ Գործող դատավորների, ինչպես նաև դատախազների, քննչների համար բարեվարքության ստուգում չի նախատեսվում:

Անընդունելի է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները չեն հրապարակվելու, այն Բարձրագույն դատական խորհրդի համար ունի խորհրդատվական բնույթ։ Ինչպես այդ եզրակացությունը, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ եզրակացության հիման վրա որոշում կայացնելու գործընթացը հրապարակային չէ։ Այսպիսով որևէ կերպ հանրային կամ այլ վերահսկողություն և հաշվետվողականություն ամբողջ գործընթացի նկատմամբ սահմանված չէ։

 

 

Այսպիսով, պահանջում  ենք  քաղաքական իշխանությունից՝

 

  1. Ըմբռնել, որ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության վերականգնման գործողություններում հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է ամբողջական և խորքային վեթինգի իրականացումը դատաիրավական համակարգի բոլոր մարմիններում՝ անկախ համակարգային հետադիմական դիմադրությունից:

 

  1. Վերանայել արդարադատության բարեփոխման իր թերի, ծայրահեղ անհամաչափ և անարդյունավետ մոտեցումները, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ անհապաղ նորոգել դատաիրավական համակարգում նոր Հայաստանի կարիքներին և պահանջին համահունչ վեթինգի օրենսդրությունը, այնուհետ անցնել վեթինգի իրականացմանը:

 

  1. Իրականացնել առաջնահերթ վեթինգ Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ, քանի որ այս մարմինն է լինելու բարեվարքության ստուգման վերջնական ատյանը դատավորների համար»,- ասված է հայտարարությունում:

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

 

Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

 

Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ

 

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

 

Ռոբերտ Ռևազյան, փաստաբան

 

Կարեն Թումանյան, փաստաբան