Ավելացել են արագ արձագանքում պահանջող գործերի թիվը. 10 զանգից 8-9 պահանջում է արագ արձանքում. ՄԻՊ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի ևս մեկ դրական լուծված պատմություն:

 «Արտակարգ դրության օրերի դրական ելքով պատմություններից մարդկանց առօրյա հոգսերի մասին…

Ինձ էր դիմել մի քաղաքացի և տեղեկացրել, որ իր մորը տեղափոխել են մեկուսացման վայր և այդ պատճառով ընտանիքում իրենք խնդիրներ ունեն հիվանդ տատիկին խնամելու հարցում:

Ընտանիքի պատմությունից պարզ էր, որ դիմումատուի մայրն աշխատում է արտադրամասերից մեկում, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի դեպք, բայց մայրը առանց այդ էլ մոտ մեկ ամիս չէր ներկայացել աշխատանքի, քանի որ պետք է խնամեր ծանր հիվանդություն ունեցող տատիկին։ Չնայած այդ փաստին՝ Ոստիկանության ծառայողները նրան մեկուսացման նպատակով տեղափոխել էին հյուրանոց և դրա հետևանքով տատիկը մնացել էր առանց խնամքի և հայտնվել ծանր հոգեբանական վիճակում՝ հիվանդության սրման վտանգով:

Բողոքը ստանալուց հետո իմ աշխատակազմն արագ կապ է հաստատել Առողջապահության նախարարության հետ, տարվել է անհրաժեշտ աշխատանք, որի արդյունքում էլ կարողացանք կնոջն արագ տուն վերադարձնել մեկուսացումից (ինչպես ընդունված է կոչել՝ ինքնամեկուսացման)։

Հ.Գ. Այս օրերին թեժ գծի զանգերը ոչ միայն 4 անգամ ավելացել են, այլ նաև ավելացել են արագ արձագանքում պահանջող գործերի թիվը. հիմա 10 ստացած զանգից 8-9 պահանջում է արագ արձանքում»: