Ինչ նկատի ուներ վարչապետը կոռուպցիոն գործերով դրական տեղաշարժի մասին հայտարարելով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «չնայած կոռուպցիայի դեմ մղվող պայքարի արդյունքները աննախադեպ են», բայց դրանք իրեն չեն բավարարում։

Երեկ ուղիղ եթերում վարչապետն ասաց, որ իր այս հայտարարությունից հետո արդեն դրական փոփոխություն կա։ Մասնավորապես կոռուպցիոն բացահայտումներով առաջխաղացում է նկատվել։

Թե ինչ նոր առաջխաղացման մասին է խոսքը՝ վարչապետը չմանրամասնեց։ Համենայնդեպս, հակակոռուպցիոն պայքարից դժգոհելուց հետո մեզ հայտնի նոր քրեական գործերը շատ չեն։

2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ հետախուզում է հայտարարվել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու գործով։

Նշենք, որ չնայած նրան, որ Բեգլարյանը 2019-ի ապրիլին մեկ այլ՝ Հյուսիս-հարավի գործով իրավապահների ուշադրության կենտրոնում էր, դա չխոչընդոտեց, որ ամիսներ անց հարուցված քրեական գործով նրան գտնել չկարողացան և հետախուզում հայտարարեցին։

Օրեր առաջ նախկին իշխանության հետ փոխկապակցվող անձանցից Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց՝ փողերի լվացման և խարդախության համար։ Խոսքը «Հետքի» կողմից բացահայտված օֆշորային սկանդալի՝ միլիոնավոր գումարների հափշտակության մասին է:

Օրերս էլ տեղեկություն տարածվեց, թե կաշառքի գործով նոր մեղադրանք է առաջադրվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նրա պաշտպանն այս տեղեկությունը հերքեց, ՀՔԾ-ում էլ նման գործ չկար։ Իսկ Դատախազությունից էլ factor.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ Ս. Սարգսյանին ենթադրաբար առնչվող վարույթներ կան, սակայն լրացուցիչ տեղեկություն չի տրամադրվում:

Տեղեկության վերաբերյալ գրավոր հարցմամբ դիմել ենք ԱԱԾ, պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Նշենք, որ արդեն իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ՝ մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար։

Արդյոք այս գործերի՞ մասին էր հայտարարում վարչապետը՝ ասելով, որ կոնկրետ արդյունքներ կան, թե՞ այլ բանի մասին՝ հստակ չէ։

Համենայնդեպս նախկինում հարուցված քրեական գործերով որևէ փոփոխություն չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լիլիթ Շաբոյան