Կարմիր գծերը կպակասեն, սակագինը կմնա նույնը․ ի՞նչ կփոխի նոր օրենքը վարորդների կյանքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.03.2026 | 00:03
BFMTV. Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը դուրս է եկել Միջերկրական ծով՝ Աբու Դաբիում ֆրանսիական բազայի վրա Իրանի հարձակումից հետո
01.03.2026 | 22:21
Դուբայի և Շարժայի հյուրանոցները դուրս են հանում զբոսաշրջիկներին. ԱՄՆ-ն դիվանագետներին տուն է ուղարկում, իսկ Բրիտանիան դիտարկում է քաղաքացիների տարհանման հարցը․ BBC
01.03.2026 | 21:42
Կենսաթոշակները կբարձրանան ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ավտոմատ կերպով՝ գնաճին զուգահեռ․ Փաշինյանի հայտարարությունն Իջևանում
01.03.2026 | 21:38
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող ԵԱ-ում
01.03.2026 | 21:22
Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հարցում են ներկայացրել, և ինքը համաձայնել է
01.03.2026 | 21:04
ԱՄՆ բանակը հայտարարել է իրանական «Ջամարան» դասի էսկադրային ականակրի խորտակման մասին
01.03.2026 | 20:16
Իրանի դեմ իրականացվող «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող
01.03.2026 | 19:26
Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ֆրանսիայի ռազմական բազային Աբու Դաբիում
01.03.2026 | 18:53
Իրանի նոր առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում․ Արաղչի
01.03.2026 | 18:28
Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
01.03.2026 | 18:05
ՀՀ ԱԳՆ-ն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին է դիմել
01.03.2026 | 17:49
ILNA-ն հայտարարել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի զոհվելու մասին, այնուհետև հերքել տեղեկությունը
01.03.2026 | 17:42
Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ «Հակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները»
01.03.2026 | 17:28
Բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ ՆԳՆ
01.03.2026 | 16:53
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23-ը
Բոլորը

Նախահեղափոխական Հայաստանից վարորդներին բեռ մնացած կարմիր գծերի հարցով, կարծես թե, փոփոխություններ են սպասվում։ Ըստ այդմ՝ այսուհետ մայրաքաղաքում կարմիր գծանշումներ կլինեն միայն 2 վարչական շրջաններում, կայանման համար լուսանկարով տուգանելը կարգելվի, իսկ սակագինը անփոփոխ կմնա։ Համապատասխան օրենքի նախագիծն առաջարկում են Իմքայլական պատգամավորներ Սիփան Փաշինյանն ու Սիսակ Գաբրիելյանը։

«Այս պահին 12 վարչական շրջաններից նախատեսում ենք, որ կարմիր գծեր կմնան միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում»,- ասում է Սիսակ Գաբրիելյանը։

Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանի համար անհասկանալի է՝ ինչ սկզբունքով է կատարվել վարչական շրջանների ընտրությունը: «Ես լավ եմ հասկանում՝ Երևան քաղաքում տարածքները քիչ են, սակայն տարբերակված մոտեցում ցուցաբերելը և Կենտրոնի համար գումարներ գանձելը զարգացած քաղաքին բնորոշ մոտեցում չէ»,- ասում է Գևորգ Հովհաննիսյանը։

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ այս երկուսն այն վարչական շրջաններն են, որտեղ կայանատեղիները հնարավոր է ամբողջությամբ տեսախցիկներով կահավորել։ Իսկ տեսախցիկները հատուկ նպատակի են ծառայելու․ նոր օրենքով տուգանքները կազմվելու են միայն տեսանյութի առկայության դեպքում։

«Մենք հիմա արձանագրում ենք, որ վարչարարություն կարող է իրականացվել բացառապես տեսանյութի առկայության դեպքում։ Այսինքն՝ ինչպես տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի ու արագաչափերի ժամանակ, մենք, օրինակ, սխալ կայանման դեպքում ստանում ենք տեսանյութ՝ առնվազն 1 րոպե տևողությամբ, այս դեպքում էլ կլինի տեսանյութ՝ առնվազն 15 րոպե տևողությամբ»,- նշում է պատգամավորը։ 15 րոպե, որովհետև կարմիր գծանշումներով հատվածներում անվճար կայանելու ժամանակը հենց այդքան է։ Իշխանական պատգամավորն ասում է․ մտադիր են նաև հավելված ստեղծել, որով վարորդը կստանա այդ տեսանյութը։

Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանն առաջարկում է օրենքի նախագիծն ընդունելուց հետո նակինում մինչև 15 րոպե տևողությամբ տեսաձայնագրությունների հիման վրա տուգանվածներից բռնագանձված տուգանքները վերադարձնել։ Նա նաև ոչ միանշանակ է ընդունում օրենքի նախագծի մեկ այլ կետ, ըստ որի՝ գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը ոստիկանությանը կտրամադրվեն։

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով էլ՝ նոր նախագծի այս կետը կօգնի ազատվել «հին սովորույթներից»․ «Մինչ այժմ փորձն այնպիսին է, որ տրամադրվել են տեսանյութերը, սակայն շատ մեծ դժվարությամբ, որոշակի բյուրոկրատական քաշքշուկներով, և քաղաքացիները, որոշ դեպքերում, խնդիրների առաջ են կանգնել»։

Օրենքի նախագծի մեկ այլ կետ վերաբերում է առանց համարանիշների կամ փակ համարանիշներով մեքենաների կայանմանը։ «Առանց պետհամարանիշների կամ փակ համարներով մեքենաների կայանումը կարմիր գծերի վրա արգելվելու է և ավագանուն տալիս ենք այդ լիազորությունը՝ իր հայեցողությամբ լուծումներ գտնել․ օրինակ՝ այդ մեքենաների համար նախատեսել առանձին հատվածներ կամ առանձին սակագներ»,- ասում է Սիսակ Գաբրիելյանը։

Նույն պայմաններով արգելվելու է նաև վաճառքի կամ վարձույթի համար նախատեսված մեքենաների երկարաժամկետ կայանումը։ Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ այս դրույթը կարելի է կիրառել ոչ թե 2, այլ բոլոր՝ 12 վարչական շրջաններում․ «Մոտավոր հաշվարկներով՝ գուցե համայնքային կայանատեղիների 10-20%-ը զբաղեցնում են վարձույթի կամ վաճառքի մեքենաները։ Սա, ընդհանուր առմամբ, շատ կարևոր է մեր կայանման խնդիրները մի փոքր մեղմելու համար, որն իր ազդեցությունը կթողնի՝ դրական իմաստով»։

Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է նաև կայանատեղիների տարեկան բաժանորդագրության ժամկետը սահմանել վճարման պահից սկսած 1 տարով։ Նախկինում այն մինչև յուրաքանչյու տարվա դեկտեմբերի 31-ն էր։

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրը կարծում է, որ այս փոփոխությունը ևս կարևոր է․ «Մարդիկ էին լինում, որ, պատահաբար, նոյեմբերին վճարում էին մեկ տարվա համար՝ չիմանալով, որ դա ընդամենը երկու ամսվա վճարում է»։

Կարմիր գծերի սակագինը կմնա անփոփոխ․ սա էլ նոր օրենքի նախագծի մեկ այլ դրույթ է։ Սիսակ Գաբրիելյանն ասում է․ ավագանին սակագին փոխելու հարցը կքննարկի միայն այն ժամանակ, երբ Երևանը նոր տրանսպորտային համակարգ կունենա։ Իսկ մինչ այդ՝ օրենքի նոր նախագիծն այս շաբաթ շրջանառության մեջ կդրվի, որպեսզի առնվազն 1․5 ամիս հետո առաջին ընթերցմամբ Խորհրդարան հասնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան