Փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ ոստիկանական հենակետերում կոռուպցիոն ռիսկեր կան. ոստիկանությանը գրություն է հասցեագրվել

Լուրեր

27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են ՌԴ-ի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրանիայի համար օգտագործելու նոր տարբերակներ գտնելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
Բոլորը

ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով ստեղծված ոստիկանական որոշ հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում տեղի են ունենում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար:

«Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալների հիման վրա 2019թ. նոյեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է ՀՀ ՀՔԾ-ում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցները ծառայության ընթացքում, ապօրինի հատված  փայտանյութի հայտնաբերման նպատակով նախատեսված՝ Ճամբարակ քաղաքում տեղակայված հենակետում միջոցներ չեն ձեռնարկել փայտանյութի ապօրինի տեղափոխումը կանխելու ուղղությամբ, տեղափոխողներին նախապես տեղեկացրել են ոստիկանության այլ ծառայողների կողմից փայտանյութը հայտնաբերելու հնարավոր վտանգի մասին:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանը նույն հենակետում ծառայություն իրականացնելու ընթացքում՝ 2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մի անձի կողմից փոխադրվող փայտանյութի ձեռքբերման մասին հաշիվ-ապրանքագրում ուղեբեռի ստուգման և այն փաստաթղթում առկա տվյալներին չհամապատասխանելու վերաբերյալ նշումներ չկատարելու դիմաց վերջինիցս ստացել է ավտոմեքենայի պահեստամաս:

Թեև քրեական գործի նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն ոստիկանության համապատասխան աշխատակիցներին որպես մեղադրյալ ներգրավելու և դատի տալու համար, սակայն առկա փաստական տվյալները հիմք են տալիս ողջամտորեն ենթադրելու, որ այդ աշխատակիցները ծառայության ընթացքում կապի մեջ են գտնվել փայտանյութի ապօրինի ձեռքբերմամբ ու տեղափոխմամբ զբաղվող որոշ անձանց հետ։

նման դրսևորումները եզակի չեն: ՀՀ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում տվյալներ են ստացվել Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված հենակետում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանի կողմից 2019թ. սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակչի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում վերջինիցս օղի խնդրելու մասին, որը ստացել է հաջորդ օրը առավոտյան և խմել: Կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել ոստիկանության ծառայողի կողմից օղին որևէ շահագրգռվածության դիմաց պահանջելու վերաբերյալ, և կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում:

Վերոնշյալ դեպքերը վկայում են, որ առկա է փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի նպատակով հատկապես Տավուշի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում գործող ոստիկանական հենակետերում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարքագծի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն:

Ելնելով ապօրինի անտառահատման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հանցավոր դրսևորումները կանխելու հրամայականից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ նշված հենակետերում նման դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, խախտումների պատճառները պարզելու, դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: