Ի՞նչ իրավիճակ է Մարալիկում  մուտքի և ելքի սահմանափակման հատուկ ռեժիմի պայմաններում.. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման  դեպքեր գրանցվեցին Մարալիկ համայնքում։

Հիշեցնենք, որ այստեղ կորոնավիրուսից մահվան 2 դեպք է գրանցվել։ Ավելի վաղ մահացել էր 68-ամյա մի տղամարդ, նախօրեին էլ՝ 90-ամյա տղամարդ: Նրանք նաև մի շարք ուղեկցող հիվանդություններ ունեին։

Միաժամանակ, կորոնավիրուս է հաստատվել Մարալիկի առողջության կենտրոնի 19 աշխատակցի մոտ:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ ապրիլի 19-ից 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերում սահմանված է վարչական սահման մուտք գործելու ու ելք կատարելու հատուկ ռեժիմ. արգելվում է անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ որոշ բացառություններով։

Factor.am-ի հետ զրույցում Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասաց, որ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը, կան անցակետեր, մարդկանց շարժն իրականացվում է անցագրերով, բնակչությունն էլ հետևում է սահմանված ռեժիմին։

«Մարդիկ պասիվ են, ինքնամեկուսացած։ Բնական է՝ մարդիկ այս հարցի մասին գիտեն, ունեին անհանգստություններ, ուղղակի կարգ ու կանոնի ռեժիմի սահմանններում են գործում»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ովքեր հողատարածք ունեն, զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, օրենքը դա թույլատրում է։ Միայն Մարալիկում, ըստ համայնքի ղեկավարի, 1.800 հա մշակովի վարելահող կա, Ձորակապում՝ 600-700 հա։

«Թեպետ երեկ կիրակի էր, մարդիկ աշխատել են: Քաղաքացիները, որոնք դաշտավարության աշխատանք ունեն, ինտենսիվ սեզոն է՝ վարի, ցանքի, կուլտիվացիայի աշխատանքներ են իրականացնում: Համապատասխան թույլտվությունները տրվել են, որպեսզի մարդիկ կարողանան գյուղատնտեսական աշխատանքները կատարել, իհարկե՝ օրենքով սահմանված կարգով»,- ասաց Արտակ Գևորգյանը:

Նա հավելեց, որ քաղաքում ընթացքի մեջ են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի ախտահանման աշխատանքները։

«Այնպես որ՝ ո՛չ փորձում ենք ձախողել գյուղատնտեսական աշխատանքները, ո՛չ մարդկանց մոտ խուճապ առաջացնել: Նաև ապահովում ենք համապատասխան  քլորացման, ախտահանման աշխատանքները»,- ասաց Անի համայնքի ղեկավարը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Մարալիկում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին տեղեկություն չունի։

Էմմա Չոբանյան