Հեռուստաընկերություններն արձագանքում են «Առաջին ալիքի» այն հայտարարությանը, որ վարչապետի ուղերձի եթերի հասանելիություն են ունեցել

Լուրեր

25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 21:48
Ուկրաինան հայտնել է գրեթե 37 հազար անհետ կորածի մասին պատերազմի մեկնարկից ի վեր
25.04.2024 | 21:35
Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել
25.04.2024 | 21:23
Բլինքենը Պեկինում է․ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
25.04.2024 | 21:15
Ալիևը թող զիջի Ջողազի ջրամբարը ՀՀ-ին, և սահմանը կհարմարեցնենք․ սա սահմանազատում չէ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:58
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել
25.04.2024 | 20:45
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ
25.04.2024 | 20:38
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացին
25.04.2024 | 20:30
Ներքաղաքական քաոսի վտանգ կա, քաղաքացիական պատերազմով է հղի իրավիճակը․ Սարո Սարոյան
Բոլորը

Արդեն երկու օր է՝ վարչապետի աշխատակազմի և «Առաջին ալիքի» միջև առկա հեռակա բանավեճը և նրանց կողմից ժամանակ առ ժամանակ տարածվող հայտարարությունները չեն տալիս այն հարցի պատասխանը, թե Նիկոլ Փաշինյանի ուղերձի «եթերից դուրս մնացած» կադրերը ինչպես են համացանցում հայտնվել:

Հիշեցնենք՝ երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվեցին կադրեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի հեռուստատեսային ուղերձի նախապատրաստական փուլից: Վարչապետի ելույթի ուղիղ եթերն ապահովել էր Հանրային «Առաջին ալիքը»:

Ֆեյսբուքում այս կադրերի հրապարակումից հետո սկսեցին մեղադրանքներ հնչեցնել Հանրային ՀԸ-ի ղեկավար կազմի հասցեին: Շատերը պահանջեցին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին ազատել աշխատանքից: Կարճ ժամանակ անց «Առաջին ալիքը» ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ հանդես եկավ և տեղեկացրեց, որ  ՀՀ կառավարության հորդորով Հանրայինը ապահովել է հեռարձակվող ուղերձի բաց կապուղի, որից օգտվել են «Արմենիա ԹիՎի», «Շանթ»,  «Միր», «Հ2», «ԱՐ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները։

«Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն՝ ՀՀ վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»,- ասվում է Հանրային Հ/Ը-ի հայտարարությունում:

Ըստ էության՝ «Առաջին ալիքի» այս հայտարարության   ենթատեքստում այն է, որ արտահոսքը կարող էր  լինել նշված 8 հեռուստաընկերություններից:

Հանրային ՀԸ-ի այս պարզաբանումը վարչապետի աշխատակազմի համար բավարար չեղավ: Նիկոլ Փաշինյանի խոսնակն այսօր հայտարարեց, որ հանրային միջոցներով սնվող «Առաջին ալիքում» պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիր ունեն:

«Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5, 10, 15 կամ 20 րոպե առաջ։

Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։

Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում»,- գրել է Մանե Գևորգյանը։

Քիչ առաջ կրկին «Առաջին ալիքը» հայտարարություն տարածեց և նշեց, որ ձայնագրությունը սկսելուց առաջ զգուշացում է եղել: Հեռուստաընկերթյունն էլ իր հայտարարությամբ բոլորի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքին, որ վարչապետի հետ աշխատող թիվ մեկ պատասխանատուն նրա աշխատակազմն է:

«…Եթերից առաջ հեռուստաընկերության աշխատակիցը ներկաներին բարձրաձայն տեղեկացրել է ՝ մենք ???. ենք, ինչը նշանակում է՝ մենք ձայնագրման փուլում ենք: Սա պարտադիր ընթացակարգ է: Նկարահանման ամբողջ ընթացքին ներկա են եղել ինչպես վարչապետի խոսնակը, այնպես էլ տեղեկատվական վարչության աշխատակիցները: Հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը:

Այս պարագայում շահարկվող «արտահոսք» բառը մասնագիտորեն տեղին չէ, քանի որ բաց կապուղով տրամադրվող նյութը, ինչպես նշված է, հասանելի է եղել նախապես հայտարարված 8 հեռուստաընկերություններին և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջին: Հանրային հեռուստաընկերությունը աշխատել և աշխատում է ապահովել անխափան եթեր ու այն հասանելի դարձնել բոլորին: Առաջին ալիքի թիմը պատրաստ է մասնագիտական պատասխանատվություն կրել միայն իր գործառույթների համար»,- ասված է պարզաբանման մեջ:

Factor.am-ի հետ զրույցում «Առաջին ալիքի» հայտարարություններում նշված ՀԸ-ների ներկայացուցիչներն արձագանքել են հավանականությանը, որ կադրերի արտահոսքը կարող է իրենց մոտից լինել:

«Արմենիա ԹիՎի»-ի հասարակայնության հետ կապերի բաժի պատասխանատու Հայկուհի Ասատրյանը փոխանցեց՝ վստահորեն պնդում է, որ «Արմենիա ԹիՎի»-ից տեսանյութի արտահոսքը բացառված է:

Գրեթե նույն պատասխանը տվեց նաև «ԱՐ» ՀԸ տնօրեն Արամ Ղազարյանը. «Նման բան չի եղել և երբևիցե չի լինի: Ես վստահ եմ մեր համակարգի վրա»:

Հ2-ի լրատվական հաղորդումների ղեկավար Շավարշ Գևորգյանը հարցին՝ բացառու՞մ է, որ կադրերի արտահոսքը կարող էր իրենց մոտից լինել, ասաց. «Բացառել կամ հաստատել որևէ մեկը, կարծում եմ, ոչինչ չի կարող, որովհետև ես ոչ Բարձրյալն եմ, ոչ էլ ՔԿ-ի պատասխանատու պաշտոնյա, որ կարողանամ որոշել: Ես վստահ եմ իմ աշխատակիցների վրա, բայց բացառել որևէ մեկ այլ անձի գործողություններ՝ ես չեմ կարող: Ինչպես նաև չեմ կարող բացառել, որ, օրինակ, տեսականորեն կարող էր  և մեր ՀԸ-ի աշխատակից լինել, և մյուս ՀԸ-ների աշխատող լիներ»:

Հստակեցնող հարցին, թե եթերի ազդանշանը երբ են ստացել, Շավարշ Գևորգյանն ասաց, որ մոտավորապես 15-20 րոպե առաջ: «Ինչպես միշտ՝ նախօրոք ստացել ենք, որ ճշտումներ անենք ձայնի և կադրի հետ կապված»:

Նաև հետաքրքրվեցինք, թե ինչու են ազդանշանը 20 րոպե առաջ ստացել, երբ վարչապետի խոսնակը նշում է, թե ցուցումը  տրված է եղել 15-20 վայրկյանի համար: «Այդ հարցը պետք է «Հանրայինին» տալ, թե ինչու վարչապետի մամուլի ծառայության հրահանգը կամ հորդորը չեն կատարել, բայց չեմ կարծում, որ 15-20 վայրկյան առաջ տալը ճիշտ է, որովհետև կարող է տեխնիկական խնդիր լինել և դա 15-20 վայրկյանում լուծելը դժվար կլինի»:

«Շանթ» ՀԸ-ից ևս բացառում են, որ նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքը իրենց մոտից է եղել: «Բնականաբար բացառում եմ: Հիմնավորում եմ «Շանթում» եղած 25 տարվա ձեռագրով, կատարողական կարգապահությամբ և ՀԸ-ի ներքին բարոյական կառուցվածքով»,- ասաց «Շանթի»-ի լրատվական ծրագրերի ղեկավար Աղասի Հունանյանը:

Լուրերի տնօրենը, սակայն, նշեց, որ հստակ չի կարող ասել, թե եթերի ազդանշանը երբ են ստացել: «Հիմա չեմ կարող հստակ պատասխանել, բայց, եթե չեմ սխալվում, գոյություն ունի տեխնիկական կանոնակարգ, որ ազդանշանի եթերային կոնտենտից ինչ-որ մի ժամանակ շուտ դա պետք է լինի, որպեսզի մասնագետները հասկանան՝ խնդիր կա, թե ոչ»:

Իսկ ահա «Կենտրոն» ՀԸ-ից հայտնեցին, որ իրենք եթերի ազդանշանը ստացել են այն ժամանակ, երբ արդեն պետք է եթեր տային:  «Ես բացառում եմ, որ մեր մոտից է դուրս եկել: Ես տնօրենն եմ և տիրապետում եմ, վստահ եմ: Մենք սիգնալը միանգամից ստացել ու մտել ենք: Ես որ՝ շուտ չեմ նկատել սիգնալը: Բաց ցանցով յոթ անց կես են տվե՞լ սիգնալը, բայց ինչու՞ են տվել»,- ասաց ՀԸ տնօրեն Սերգեյ Ադումյանը:

«Երկիր Մեդիա» ՀԸ-ի տնօրեն Դավիթ Հակոբյանը ևս բացառեց, որ կադրերի հրապարակման աղբյուրը կարող է լինել իրենց ՀԸ-ն:

Ի դեպ, «Առաջին ալիքի» կողմից ՀԸ-ների ցանկը հրապարակելուց  հետո բոլորը թիրախավորեցին 5-րդ ալիքը՝ կարծիք հայտնելով, որ հենց այս ՀԸ-ն է տարածել կադրերը: Պատճառը, հավանաբար, այն է, որ այս ՀԸ-ն սուր քննադատում է իշխանություններին և պատկանում է Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկին:

Սակայն պարզվում է, որ 5-րդ ալիքն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ուղերձը եթեր չի հեռարձակել: ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանն ասաց, որ նաև «Առաջին ալիքի» կողմից փոխանցված ազդանշանին չեն կպել:

Նարեկ Կիրակոսյան